22-04-2026 / 16:23
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ-ում Իրանի դեսպան․Արցախի հարցում Իրանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել

2020/07/07 09:38
Արցախ, Իրան, Կարևոր, Հայաստան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հուլիսի 6-ին Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Հայաստանի և Իրանի հարաբերություններին, տնտեսական համագործակցության զարգացմանը, ռազմավարական հարաբերություններին, հայ համայնքին և այլ թեմաների:

Դեսպանը նշել է, որ Արցախի հարցում Իրանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել, և այլ տեղերում հնչող կարծիքները պաշտոնական տեսակետներ չեն, հավելելով որ դիրքորոշման հետ կապված ցանկացած փոփոխություն մամուլի խոսնակի միջոցով կնշվեր: Իսրայելում ՀՀ դեսպանության բացման մասին խոսելիս դեսպանը հայտնել է՝ Թեհրանը հարգում է հարևանների որոշումները: Նրա խոսքով՝ Իսրայելը միշտ փորձել է Իրանի լավագույն հարևանների հետ հարաբերությունները փչացնել։

«Մեր մտահոգությունները միշտ հայտնում ենք պաշտոնատար անձանց հետ մեր հանդիպումների ընթացքում։ Մեր դիրքորոշումը հետևյալն է․ մենք լավ հարաբերություններ ունենք հարևանների հետ և չենք ցանկանում դրանք փչացնել»,-ասել է Զոհուրին։

«Իրանի կարևորագույն սկզբունքներից մեկը հարևաններին ուշադրություն դարձնելն է, այդ թվում՝ Հայաստանին: Կարծում եմ՝ կորոնավիրուսի արյոյւնքում երկու երկրների միջև համագործակցության հիանալի մեթոդ ձևավորվեց: Երկրների պաշտոնյաները միշտ կապի մեջ են եղել իրար հետ: Մեր նախագահը և վարչապետ Փաշինյանն ազդարարել էին, որ աշխատանքները չդադարեցվեն և տնտեսական գործակցությունն ու բեռնափոխադրումը բնականոն հունով ընթանան»,- ասել է դեսպանը:

Անդրադառնալով տնտեսական և էներգետիկ անվտանգության ոլորտում երկու երկների միջև համագործակցությանը, դեսպանն նշել է. «Վարչապետ Փաշինյանի՝ Իրան կատարած այցը հիանալի էր, ինչից հետո փոխադարձաբար ԵԱՏՄ-ի շրջանակներում ՀՀ այցելեց Իրանի նախագահը: Երկու երկների ղեկավարների միջև արդյունավետ քննարկումներ են տեղի ունեցել…: Իրանը բազմաթիվ ապրանքներ է արտահանում, ու ակնհայտ է, որ ՀՀ-ն մեր ստրատեգիական ուղղություններից մեկն է, որի հետ մեր հարաբերությունները պետք է ցանկալի մակարդակի հասցնել: Փաշինյանի ու Ռոհանիի միջև երկխոսության հարցերը եղել են գազը, էլեկտրաէներգիան, «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը և այլն: Մենք պետք է արագացնենք այդ նախագծերի իրականացումը»:

Նախորդ Լուրը

Covid-19-ով պայմանավորված իրավիճակը տարածաշրջանում․ հուլիսի 6

Հաջորդ Lուրը

Իրանի ԱԳՆ խոսնակը կարող է դեսպան նշանակվել հարևան երկրում

Այլ Լուրեր

Անվտանգություն

Սուրեն Պապիկյանը Վրաստանում է

22/04/2026
Հայաստան

Ապատեղեկատվության դեմ նոր գործիք․ ներկայացվել է «Stugel.am» հարթակը

22/04/2026
Վրաստան

Վրաստանում պետնախարարի պաշտոն է ստեղծվել

22/04/2026
Հաջորդ Lուրը

Իրանի ԱԳՆ խոսնակը կարող է դեսպան նշանակվել հարևան երկրում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Սուրեն Պապիկյանը Վրաստանում է

22/04/2026

ԵՄ-ում ներգաղթյալների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի

22/04/2026

Հաքան Ֆիդանը պաշտոնական այցով կմեկնի Մեծ Բրիտանիա

22/04/2026

Սալվադորում զանգվածային դատավարություն է անցկացվում՝ 486 մեղադրյալով

22/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)