08-09-2026 / 12:48
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Այրված բնակարաններ, վնասված մեքենաներ, կրակոցներ․ Ախալքալաքում բախումներ են տեղի ունեցել

2020/08/10 10:10
Հասարակություն, Վրաստան

Ախալքալաքի կենտրոնում օգոստոսի 8-ի,  ժամը 20:00-ի սահմաններում երիտասարդների միջև բախում է տեղի ունեցել, կրակոցներ են  արձակվել։

Միջադեպի հետևանքով հրազենային վնասվածքից 27- ամյա երիտասարդ է մահացել: 

Առկա տեղեկատվության համաձայն՝ Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղի երիտասարդների և Ախալքալաքի հյուրանոցներից մեկի սեփականատիրոջ կամ նրա մտերիմների միջև կոնֆլիկտ է ծագել, ինչի հետևանքով բախումները ավելի լայնամասշտաբ են դարձել:

Երիտասարդների մի խումբն Ախալքալաքում վառել է «Արտսեկ»  հյուրանոցի սեփականատիրոջ հետ առնչություն ունեցող չորս բնակարան, ինչպես նաև կոտրել հյուրանոցի դռներն ու ապակիները, ապա վառել նաև հյուրանոցը:

Այս պահին Ախալքալաքում աշխատում են հատուկ ստորաբաժանումները, և մի շարք մունիցիպալիտետներից ժամանած հրշեջ փրկարարները: Ըստ տեղեկությունների՝ Ախալքալաք է ժամանել նաև Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին:

Վրաստանի ՆԳ նախարարության տեղեկատվությամբ՝ փաստի առթիվ սկսվել է հետաքննություն Վրաստանի ՔՕ 108-րդ (կանխամտածված սպանություն) և 236-րդ հոդվածի (զենքի անօրինական ձեռքբերում, կրում) 3-րդ և 4-րդ մասերով:

Jnews-ը հայտնել է, որ երիտասարդները տներն այրել են Ախալքալաքի Նալբանդյան և Մյասնիկյան փողոցներում, ապա նաև` Մաշտոցի և Թումանյան փողոցներում։

Ախալքալաքի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ա. Թորոյանը հայտնել է, որ իրենց մոտ մեկ վիրավորի են բերել, ինչպես նաև մեկը տեղում է մահացել։

Հիվանդանոցի մոտ մի քանի մեքենա են կոտրել։

Նախորդ Լուրը

Արցախը մարդասիրական օգնություն է ուղարկել Լիբանան

Հաջորդ Lուրը

Լիբանանում գտնվող Հայաստանի պատվիրակության անդամները հանդիպել են Արամ Ա կաթողիկոսի հետ

Այլ Լուրեր

Միջազգային

Կոբախիձեն հերքել է հրաժարականի մասին լուրերը

08/09/2026
Միջազգային

«Վրացական երկաթուղիներում» աշխատակիցների պակաս է գրանցվում

07/09/2026
Հարավային Կովկաս

Մինչև 2032 թվականը Վրաստանը «Միջին միջանցքի» զարգացման համար կներդնի մոտ 7 մլրդ դոլար․ Կոբախիձե

07/09/2026
Հաջորդ Lուրը

Լիբանանում գտնվող Հայաստանի պատվիրակության անդամները հանդիպել են Արամ Ա կաթողիկոսի հետ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իսրայելը Պաղեստինյան ինքնավարությանը լայնածավալ պատերազմով է սպառնում

08/09/2026

Կոբախիձեն հերքել է հրաժարականի մասին լուրերը

08/09/2026

ԱՄՆ-ը քննարկում է ձմռանը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էսկալացիան նվազեցնելու քայլերը

08/09/2026

ԱՄԷ-ն նոր ուղիներ է ստեղծում՝ Հորմուզի նեղուցից կախվածությունը նվազեցնելու համար

08/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)