06-04-2026 / 16:55
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Լիբանանի նախագահը բացառել է Բեյրութի պայթյունի միջազգային հետաքննության հնարավորությունը

2020/08/18 15:37
Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Լիբանանի նախագահ Միշել Աունը դեմ է արտահայտվել Բեյրութի պայթյունի հետաքննության նպատակով միջազգային հանձնաժողովի ստեղծմանը, սակայն թույլատրել է արտասահմանցի քննիչների մասնակցությունը գործի բացահայտմանը։

«Մեր սահմանադրությունը պահանջում է, որ մեր դատական համակարգն ինքն իր ներքին խնդիրների հետաքննությամբ զբաղվի։ Դա չի բացառում մեր ոստիկանությանն արդեն իսկ աջակցող ֆրանսիացի, ամերիկացի և այլ քննիչների ներկայությունը»,-նշել է նա իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցի ընթացքում։ 

Պայթյունի պատճառների մասին խոսելիս Աունը նշել է, որ շրջանառվող վարկածներից որևէ մեկը չի բացառվում՝ չնայած որ առավել հավանական է համարվում դժբախտ պատահարի վարկածը։

«Լիբանանցի շատ ականատեսներ պնդում են, որ պայթյունից առաջ ինքնաթիռներ են տեսել կամ դրանց ձայնը լսել։ Նրանց լսել է պետք, անգամ եթե այդքան էլ վստահություն չեն ներշնչում։ Անգամ եթե թվում է, թե դա դժբախտ պատահար է, չեմ ցանկանում, որ ինձ մեղադրեն նրանում, թե ես չեմ լսում յուրաքանչյուրի ձայնը»,- ընդգծել է նա և կտրուկ հերքել վարկածը, թե պայթյունը «Հեզբոլլահ» շարժմանը պատկանող զենքի պահեստից է սկսվել։ 

Նախագահը նաև բացառել է ժամանակից շուտ իր պաշտոնանկության հնարավորությունը՝ հավելելով, որ Լիբանանում նոր ընտրություններ կարող են անցկացվել մեկ տարվա կամ վեց ամսվա ընթացքում։ 

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել Բեյրութի նավահանգստի տարածքում։ Պայթյունի հետևանքով ավերվել են տասնյակ տներ, մեքենաներ, բազմաբնակարան շենքերում կոտրվել են ապակիները, եղել են մի շարք այլ ավերածություններ։ Նշվում է, որ պայթյունի պատճառը 2014 թվականին երկրի մաքսային ծառայությունների կողմից առգրավված 2․750 տոննա ամոնիումի նիտրատն է եղել։  Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում արտակարգ դրություն է սահմանվել:

Նախորդ Լուրը

Վրաստանում կանոնավոր ավիաչվերթները կրկին հետաձգվել են․ այս անգամ՝ մինչև հոկտեմբերի 1-ը

Հաջորդ Lուրը

2020թ․ Ադրբեջանում նավթի արդյունահանման և արտահանման ծավալները նվազել են

Այլ Լուրեր

Իրան

Վրաստանն ԱՄՆ-Իրան հակասությունների համար հարթակ չէ. Պապուաշվիլիի պատասխանը Իրանի դեսպանին

06/04/2026
Անվտանգություն

Թուրքիան հերքել է Իրանին զենք մատակարարելու մասին լուրերը

06/04/2026
Անվտանգություն

Իրանը մերժում է կարճաժամկետ հրադադարը

06/04/2026
Հաջորդ Lուրը

2020թ․ Ադրբեջանում նավթի արդյունահանման և արտահանման ծավալները նվազել են

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանն ԱՄՆ-Իրան հակասությունների համար հարթակ չէ. Պապուաշվիլիի պատասխանը Իրանի դեսպանին

06/04/2026

Թուրքիան հերքել է Իրանին զենք մատակարարելու մասին լուրերը

06/04/2026

Վրաստանից արտաքսված ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին ձերբակալել են Բաքվում

06/04/2026

Երևանում օդի որակը բարելավվել է

06/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)