01-08-2026 / 16:28
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր. «Թուրքիան ցանկանում է իր ընդլայնման նպատակներին հասնել ժողովուրդների հաշվին»

2020/08/26 12:03
Թուրքիա, Կարևոր, Հայաստան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Նորա Արիսյանը եգիպտական «masr.masr360.net» կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ սիրիացի ժողովուրդը, այդ թվում հայերը, տուժել են անցած ինը տարիների ընթացքում երկրին հարվածած ահաբեկչական պատերազմի հետևանքով, քանի որ վնասվել են նրանց տները, դպրոցներն ու եկեղեցիները, մի մասը արտագաղթել է, մի մասն էլ գնացել Հայաստան:

Հարցազրուցի ընթացքում անդրադարձ է եղել Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչման փաստին, որին ի պատասխան Արիսյանը նշել է, որ Սիրիան ականատեսն է օսմանցիների հանցագործությունների, և Սիրիա-Հայաստան բարեկամության հանձնախումբը խորհրդարանի նախագահությանն էր ուղարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծն օրակարգ ընդգրկելու որոշումը, որն ընդունվեց փետրվարի 13-ին:

Արիսյանի խոսքով` այս պատմական որոշումը ունի ինչպես քաղաքական բնույթ՝ կապված Թուրքիայի բացասական և ահաբեկչական պահվածքի հետ, այնպես էլ սոցիալական՝ հաշվի առնելով այն հարաբերությունները, որոնք հայ և սիրիացի ժողովուրդներին կապում են դարեր շարունակ:

Անդրադառնալով թուրք-սիրիական հարաբերություններին՝ Արիսյանը նշել է, որ դրանք շատ բարդ փուլ են վերապրել, և Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը չնչին բան է՝ համեմատած այն բանի հետ, ինչ Թուրքիան արեց Սիրիայում՝ աջակցելով ահաբեկչությանը և մինչ այժմ շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել երկրի դեմ: « Թուրքիան տարածաշրջանում միշտ ձգտել է հասնել իր օսմանյան հավակնություններին և իրագործել իր նպատակները Սիրիայում՝ իր կողմից վերահսկվող տարածքներում ներմուծելով իր արժույթը, ուսումնական ծրագրերը, իրականացնելով ժողովրդագրական փոփոխություններ և ագրեսիվ ընդլայնման այլ դրսևորումներ»,-ասել է Արիսյանը:

Հարցին, թե արդյոք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ճնշում կլինի Թուրքիայի վրա, Արիսյանը պատասխանել է, որ ցեղասպանության ճանաչումը միջազգային փաստաթուղթ է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար, հատկապես այն փաստերը, որոնք հաստատում են, որ այն, ինչ տեղի ունեցավ 1915թ.-ին, օսմանյան թուրքերի կողմից ցեղասպանություն էր հայերի դեմ:

Նախորդ Լուրը

Մինսկի խումբը մտադիր է աշնանը կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Հաջորդ Lուրը

Կարմիր խաչը սկսել է երկխոսությունը Ադրբեջանին գերի ընկած հայ սպայի հարցով

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

Սաուդյան Արաբիան պատրաստվում է հութիների դեմ ծովային և ցամաքային խոշոր հարձակման. The Guardian

31/07/2026
Անվտանգություն

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան

31/07/2026
Իրան

TRIPP-ը միայն օգուտ է բերելու տարածաշրջանին, այդ թվում՝ Իրանին. Նիկոլ Փաշինյան

31/07/2026
Հաջորդ Lուրը

Կարմիր խաչը սկսել է երկխոսությունը Ադրբեջանին գերի ընկած հայ սպայի հարցով

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԻՀՊԿ-ն ևս երկու նավաթարի է հարվածել Հորմուզի նեղուցում

31/07/2026

Սաուդյան Արաբիան պատրաստվում է հութիների դեմ ծովային և ցամաքային խոշոր հարձակման. The Guardian

31/07/2026

Թրամփը վստահ չէ Ուկրաինային Patriot-ների արտադրման արտոնագիր տրամադրելու հարցում

31/07/2026

Իսպանիան լրացուցիչ զորք է տեղակայում Սեուտայում. հազարավոր միգրանտներ հատել են Մարոկկոյի հետ սահմանը

31/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)