Իսրայելը և Արաբական Միացյալ Էմիրությունները հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ պայմանագիրը կստորագրեն սեպտեմբերի 15-ին Սպիտակ տանը:
Ակնկալվում է, որ պաշտոնական արարողությանը ներկա կլինեն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և ԱՄԷ-ի ԱԳ նախարար, թագաժառանգի եղբայր Աբդուլլահ բին Զայիդ Ալ-Նահայան:
Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամեդ Բեն Զայիդը ԱՄՆ նախագահ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարեցին երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու մասին: