Սիրիայի Իդլիբ նահանգի բնակիչների բողոքի ակցիա էին կազմակերպել ընդդեմ Սիրիայում թուրքական ռազմական ներկայության: Ցուցարարները հավաքվել էին թուրքական բանակի դիտակետերի մոտ՝ պահելով «Իդլիբը սիրիական տարածք է» գրությամբ պաստառներ:
Ցույցեր տեղի են ունեցել նաև Համա և Հալեպ նահանգներում, Ալ-Սուրման բնակավայրի մոտ թուրք զինվորականները ցույցը ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազով նռնակներ: Չնայած դրան՝ ցուցարարները չեն հեռացել և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի նկարը փակցրել են թուրքական անցակետի դարպասի վրա:
Նշենք, որ Իդլիբը Սիրիայի միակ շրջանն է, որի մեծ մասը դեռ գտնվում է զինված խմբավորումների վերահսկողության տակ: