04-12-2025 / 20:10
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վրացահայ պատգամավոր. Աշնանը բարձրալեռ տարածաշրջանի բնակիչները կմնան առանց գազի, դա քաղաքական ճնշում է

2020/09/17 16:25
Վրաստան, Քաղաքականություն

Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ իր վրա քաղաքական ճնշումներ են գործադրվում, որոնց նպատակը առաջիկա ընտրություններին մասնակցելու գաղափարից հրաժարվելն է:

«Ընտրություններին մնացել է մեկուկես ամիս: Այսօր եղբորս ընկերություն էին եկել ֆինանսական ոստիկանության ու աուդիտի աշխատակիցները:Նրանք կնիքեցին բոլոր համակարգիչները և փաստաթղթերը: Եղբայրս Վրաստանում մեծ հայ գործարար է, նրա մոտ შპს „მეეკი„ և „ეს-ჯი-გაზ„ («Էս-ՋԻ-Գազ») ընկերություններում աշխատում է 300 մարդ, որոնք իրենց ընտանիքների միակ սատարն ու կերակրողն են: Սա ճնշում է գործարարի և բիզնեսի վրա: Այս ամենը քաղաքական բնույթ ունի: Նրանց միակ նպատակը 2020-ի խորհրդարանական ընտրություններից իմ թեկնածությունը հանելն է: Եթե ամեն ինչ այս տեմպով շարունակվի, ապա մենք չենք կարողանա իրականացնել այն ծրագրերը, որոնցով նախատեսված էր գազաֆիկացնել Ախալքալաքի մունիցիպալիտետի Աբուլ և ՆինոծմԻնդայի մունիցիպալիտետի Գոռելովկա գյուղերը,ինչպես նաև այլ ծրագրեր: Ընկերությունը չի կարողանա բնական գազ մատակարարել հասարակությանը, իսկ աշնանը լեռնային այս շրջանի բնակիչները խստաշունչ ձմռան պայմաններում, որը բնորոշ է այս շրջանին, կմնան առանց գազի: Ընկերությունը կսնանկանա, և՛ ընկերությունը, և՛ բնակչությունը մեծ վնասներ կկրի», – ասված է հայտարարության մեջ:

««Էս-ՋԻ-Գազ» ընկերությունը արդեն 14 տարի է ինչ գործում է: Դեռ այն ժամանակների համար դա հայրենասիրական և ժողովրդասիրական քայլ էր, քանի որ նույնիսկ մեր հարևան շրջանները՝ Ախալցիխեն, Ադիգենը, Ծալկան դեռ գազաֆիկացված չէին: Եվ այդ տարիների ընթացքում ոչ մի խախտում չի նկատվել կամ գրանցվել, իսկ հիմա երբ ընտրություններին մնացել է ընդամենը մեկուկես ամիս, երեկ ֆինանսական ոստիկանության աշխատակիցների կողմից ստուգումներ էին անցկացնում: Այս ամենը զուտ քաղաքական բնույթ է կրում: Նրանք ուզում են ոչնչացնել իմ եղբոր ընկերությունը: Այն նպատակաուղղված քայլ է ընդդեմ ինձ: Նրանց քայլերի նպատակն է, որ ես հրաժարվեմ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց»,-եզրափակել է վրացահայ պատգամավորը:

Նախորդ Լուրը

Վրաստանի քաղաքացիների կեսից ավելին գտնում է, որ երկիրը սխալ ուղղությամբ է զարգանում

Հաջորդ Lուրը

Իդլիբում թուրքական ռազմական ներկայության դեմ ցույց է տեղի ունեցել

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Կարևոր

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Քաղաքականություն

Պետդեպարտամենտը վերանվանել է ԱՄՆ Խաղաղության Ինստիտուտը Դոնալդ Թրամփի անունով

04/12/2025
Հաջորդ Lուրը

Իդլիբում թուրքական ռազմական ներկայության դեմ ցույց է տեղի ունեցել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)