15-07-2026 / 06:49
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱԿ-ի ԱԽ-ը քննարկել է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման նկատմամբ վերահսկողության հարցը

2020/10/20 09:39
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ վերահսկողության ապահովման անհրաժեշտությունը: Այս մասին Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:

«Այժմ անհրաժեշտ է ապահովել իրականացումը (կրակի դադարեցման,խմբ.), դա ամենահրատապ հարցն է, քանի որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել, սակայն չի պահպանվել»,- ասել է նա՝ նշելով, որ ամենակարևոր հարցը մնում է այն, թե ինչպես ապահովել դրա կատարման նկատմամբ վերահսկողությունը:

Դիվանագետը նշել է նաև, որ այդ հարցը քննարկվել է խորհրդակցությունների ընթացքում և խորհուրդը միակարծիք է եղել մոտեցումներում: Միաժամանակ նա պարզաբանել է, որ տարածաշրջան ՄԱԿ-ի դիտորդական առաքելություն ուղարկելու համար անհրաժեշտ կլինի Անվտանգության խորհրդի հատուկ մանդատը։ «Դա արագ գործընթաց չէ։ Եղել են տեղեկություններ այն մասին, որ ՌԴ պաշտպանության նախարարը Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ քննարկել է այն, թե ինչպես պետք է իրականացվի այդ վերահսկողությունը»,- նշել է Նեբենզյան։

Դիվանագետը չի բացառել, որ դիտարկմամբ կարող է զբաղվել ԵԱՀԿ առաքելությունը, առավել ևս, որ այդ կազմակերպությունն է ղեկավարում կարգավորման գործընթացը։ «Ով կլինի, ինչ դերակատարությամբ՝ դեռ մնում է հարց, որը քննարկվում է»,-ավելացրել է նա։

Նախորդ Լուրը

ՊԲ-ը թուրքական արտադրության Bayraktar է խոցել. տեսանյութ

Հաջորդ Lուրը

ՊԲ-ն Իշխանաձորի հատվածում ծանր մարտեր է մղում. Վահրամ Պողոսյան

Այլ Լուրեր

Ադրբեջան

Կրեմլը սխալ է համարում Ուկրաինայի հարցում Ալիևի դիրքորոշումը

14/07/2026
Անվտանգություն

Ակնկալում ենք, որ Թուրքիան կոշտ ուղերձ կհղի Ուկրաինային. Լավրով

14/07/2026
Կարևոր

Հայաստանում ծնելիությունը շարունակում է նվազել․ Թորոսյանը մտահոգիչ տվյալներ է ներկայացրել

14/07/2026
Հաջորդ Lուրը

ՊԲ-ն Իշխանաձորի հատվածում ծանր մարտեր է մղում. Վահրամ Պողոսյան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Կրեմլը սխալ է համարում Ուկրաինայի հարցում Ալիևի դիրքորոշումը

14/07/2026

Ակնկալում ենք, որ Թուրքիան կոշտ ուղերձ կհղի Ուկրաինային. Լավրով

14/07/2026

Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ

14/07/2026

Հայաստանում ծնելիությունը շարունակում է նվազել․ Թորոսյանը մտահոգիչ տվյալներ է ներկայացրել

14/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)