28-07-2026 / 01:07
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

HRW. Ադրբեջանը ԼՂ բնակիչների դեմ կասետային զենք է կիրառել

2020/10/23 13:12
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան

2020-ի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղում անցկացված հետաքննության ընթացքում Human Rights Watch-ը փաստագրել է Ադրբեջանի կողմից կասետային զինամթերքի օգտագործման չորս դեպք:

«Կասետային զինամթերքի շարունակական օգտագործումը, հատկապես բնակավայրերում, ցույց է տալիս, որ անտեսվում է խաղաղ բնակչության անվտանգությունը: Կասետային զինամթերքը երբեք ոչ մի պարագայում չպետք է որևէ մեկի կողմից օգտագործվի, առավել ևս քաղաքներում ՝ քաղաքացիական անձանց համար կանխատեսելի և անընդունելի վտանգի պատճառով»,- ասել է Human Rights Watch- ի զենքի բաժնի տնօրեն և «Կլաստերային զինամթերք» կոալիցիայի նախագահ Ստեֆեն Գուսը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում Human Rights Watch-ն ուսումնասիրում է, թե արդյոք հակամարտության բոլոր կողմերը հավատարիմ են միջազգային մարդասիրական իրավունքին, որը զինված ուժերից պահանջում է տարբերակել զինծառայողներին քաղաքացիական անձանցից և ռազմական օբյեկտները՝ քաղաքացիական օբյեկտներից: Արգելվում են այն հարձակումները, որոնք օգտագործում են մարտական մեթոդ կամ միջոց, որոնք չեն կարող ուղղված լինել միայն որոշակի օրինական ռազմական թիրախի:

Human Rights Watch-ը բազմիցս խնդրանքներ է ներկայացրել Ադրբեջանի կառավարությանը ՝ տեղում հետաքննություն անցկացնելու թույլտվություն ստանալու համար, սակայն թույլատվություն դեռ չի տրվել:

Human Rights Watch-ն ուսումնասիրել է հրթիռների, հարվածների և զինամթերքի մնացորդները, որոնք պայթել են, ինչպես նաև չպայթածները Ստեփանակերտի մի քանի վայրերում: Human Rights Watch- ը նաև ուսումնասիրել է հրթիռի՝ Հադրութում արված լուսանկարները, պայթյունի հետևանքները և զինամթերքի մնացորդները, ինչպես նաև չպայթած զինամթերքը: Human Rights Watch- ը զրուցել է նաև վեց մարդու հետ, որոնք ականատես են եղել հարձակումներին:

Ստեփանակերտի բնակիչները Human Rights Watch-ին հայտնել են, որ կասետային զինամթերքի օգտագործմամբ հարձակումները սկսվել են սեպտեմբերի 27-ի առավոտյան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակից ոչ ավելի, քան 200 մ հեռավորության վրա գտնվող բնակելի տարածքում:

Նախորդ Լուրը

Թշնամու զինտեխնիկայի ոչնչացումը

Հաջորդ Lուրը

Որոշ տեղերում թշնամու դիվերսիոն խմբեր հետ են շպրտվում ելման բնագծեր․ ՊՆ

Այլ Լուրեր

Ադրբեջան

Հայաստանի դեմ ուղվված ատելության խոսքի օրակարգը՝ որպես Ադրբեջանի տեղեկատվական պատերազմի գործիք

27/07/2026
ԱՄՆ

Իրանը շարունակում է ԱՄՆ-ի հետ ուղերձների փոխանակումը, սակայն բանակցությունների համար պայմաններ չկան. Բաղայի

27/07/2026
Անվտանգություն

Ռոստովում անօդաչուների հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել

27/07/2026
Հաջորդ Lուրը

Որոշ տեղերում թշնամու դիվերսիոն խմբեր հետ են շպրտվում ելման բնագծեր․ ՊՆ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանը Հորմուզի նեղուցում ևս 6 նավի ստիպել է հետ շրջվել

27/07/2026

Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Զելենսկու՝ Հյուսիսային Կորեայի զինծառայողների մասին հայտարարությունը

27/07/2026

Հայաստանի դեմ ուղվված ատելության խոսքի օրակարգը՝ որպես Ադրբեջանի տեղեկատվական պատերազմի գործիք

27/07/2026

Պապուաշվիլին կասկածի տակ է դրել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության նպատակահարմարությունը

27/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)