24-10-2026 / 02:03
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանական երկաթուղին կարող է այլընտրանք լինել հայաստանյան բեռնափոխադրումների համար

2019/12/04 17:58
Իրան, Հայաստան

Իրանի երկաթուղային ճանապարհը Հայաստանի համար դեպի Ռուսաստան և Չինաստան բեռնափոխադրումների այլընտրանքային ուղի կարող է լինել՝ սևծովյան նավահանգիստների փոխարեն։ Նման կարծիք է հայտնել Հայաստանի բեռնառափոխադրողների միության նախագահ Եղիշե Հովհաննիսյանը՝ Հայաստանում Ղազախստանի դեսպանատան կազմակերպած «Հնարավորությունների արտահանում» միջոցառման ժամանակ։

Հովհաննիսյանի խոսքով՝ բավական է բեռները հասցնել ՀՀ սահմանից 80 կմ հեռավորության վրա գտնվող իրանական Ջուղա քաղաք, այնուհետև դրանք հնարավոր է տեղափոխել արդեն երկաթուղու միջոցով։ Ղազախստան – Թուրքմենստան – Իրան երկաթգիծը, որով կարելի է հասնել և՛ Ռուսաստան, և՛ Չինաստան, գործում  է 2014թ․-ից։

Հովհաննիսյանը վստահ է, որ Հայաստանից դեպի մի շարք ասիական երկրներ ու հակառակը բեռնափոխադրումների համար այս ճանապարհը օգտագործել կարելի է, պետք է միայն Իրանի հետ անդրսահմանային առևտուրը պարզեցնելու մասին պայմանավորվել։ Հայ և իրանցի մաքսայինների միջև համագործակցության համաձայնագիրն արդեն իսկ գործում է. նրանք տեղեկություններ են փոխանակում երկու երկրների միջև փոխադրվող բեռների վերաբերյալ, ինչի արդյունքում (որոշ բացառություններով) բեռները կրկնակի ստուգելու կարիք չի լինում։

Մասնագետի խոսքով՝ այս ամենից բացի անհրաժեշտ է բանակցություններ սկսել իրանական կողմի հետ՝ հայկական տարանցիկ ապրանքները ճանապարհահարկից ազատելու կամ գոնե այն մեղմացնելու մասին։

Նախորդ Լուրը

Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություն կանցկացնեն

Հաջորդ Lուրը

Ռուհանին հայտնել է, թե որ դեպքում Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի

Այլ Լուրեր

Հայաստան

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին կքննարկի TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրի վավերացումը

23/10/2026
Ադրբեջան

Նիցցայի քաղաքապետն առաջարկում է Բաքվում պահվող 20 հայ գերիներին շնորհել պատվավոր քաղաքացու կոչում

23/10/2026
Իրան

Ռեզայի. Քանի դեռ Իրանի պայմանները չեն կատարվել, Հորմուզի նեղուցը չի բացվի

23/10/2026
Հաջորդ Lուրը

Ռուհանին հայտնել է, թե որ դեպքում Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին կքննարկի TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրի վավերացումը

23/10/2026
Demonstrators hold a rally to protest against a bill on "foreign agents", near Georgian Parliament building, in Tbilisi, Georgia, May 13, 2024. REUTERS/Irakli Gedenidze

Վրաստանն առաջին անգամ 2012 թվականից կորցրել է «ազատ ինտերնետ» ունեցող երկրի կարգավիճակը

23/10/2026

Վրաստանում լրագրող է բերման ենթարկվել Դավիթ Գարեջիի վանական համալիրի վերաբերյալ հրապարակումների պատճառով

23/10/2026

Ստամբուլում այսօր կհանդիպեն յոթ երկրների արտգործնախարարներ

23/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)