03-02-2026 / 01:30
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վարձկանների «վարակը» Հյուսիսային Կովկասի ուղղությամբ տարածվելու ռիսկը մեծ է. Վահրամ Պետրոսյան

2020/11/02 15:51
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Թուրքիա, Հայաստան, Հարավային Կովկաս

Ռուսաստանի ազդեցության գոտի է ներթափանցում Թուրքիան: Եվ ղարաբաղյան գործընթացներում այնքան է խորանում, որ այսօր Ադրբեջանում գործ ունենք դոմինանտ Թուրքիայի հետ:

«Արմենպրես»-իմամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանը՝ նշելով, որ հրադադարների խախտման գործում մեծ է Թուրքիայի դերը:

«Ցանկացած հրադադարի պատասխան մենք ստացել ենք ոչ թե Բաքվից, այլ Անկարայից: Այն քարոզչությունը, որ տարվում է, մեծ մասամբ Բաքվինը չէ , այլ սցենար է, որ մշակվել է Անկարայում: Դեռ հրադադարն ուժի մեջ չմտած, արդեն պատրաստ է տեքստը, թե հայկական կողմը խախտել է պայմանավորվածությունը»,- ասաց Վահրամ Պետրոսյանը:

Նա նկատեց, որ այս ընթացքում թուրքական կողմից քարոզչական դաշտում աշխատանքներ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի դեմ՝ փորձելով փոխել այն: Վահրամ Պետրոսյանի խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում, չի բխում Ռուսաստանի շահերից:

«Եթե վերցնենք հոկտեմբերի 10-ին Մոկսվայում հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածության փաստաթուղթը, ապա կտեսնենք, որ այն շեշտում է՝ բանակցային հարցում ձևաչափի փոփոխություն չի լինելու: Արդեն իսկ Արդբեջանը ստորագրել է, որ ձևաչափի փոփոխություն չի կարող լինել: Հետևաբար, անչափ բարդացել է փոփոխությունն այս կոնտեքստում»,- ասաց Վահրամ Պետրոսյանը՝ ընդգծելով, որ Թուրքիան շարունակում է  ցույց տալ, որ ինքը այսպես, թե այնպես  կողմ է և ցանկանում է խնդիրը կարգավորեն նաև իր մասնակցությամբ:

Ի պատասխան այն հարցին, թե որքանով է Թուրքիայի ակտիվությամբ պայմանավորված Ադրբեջանի նախագահը կորցնում պայմանավորվածության կողմ լինելու ունակությունը, Վահրամ Պետրոսյանը նշեց, որ այո, այսօրվա դրությամբ ունենք վտանգ, որ ինքնին որոշ հարցերի պատասխաները կգտնենք ոչ թե Բաքվում, այլ Անկարայում: Դա հենց այն է, ինչին ձգտում է Անկարան:

Վահրամ Պետրոսյանն ընդգծեց՝ Թուրքիայի միջնորդությամբ Ադրբեջան տեղափոխված ու Արցախի դեմ օգտագործվող վարձկանների գործոնը լուրջ ռիսկ է ներկայացնում ընդհանուր տարածաշրջանի համար: Դա քաջ գիտակցում է Ռուսաստանը: Վաղ թե ուշ պատերազմն ավարտվելու է, և այստեղ ներթափանցած վարձկանների վարակը տարածվելու է, և դա տեղի է ունենալու Հյուսիսային Կովկասի ուղղությամբ:

Անդրադառնալով վարձական ահաբեկիչների վերաբերյալ միջազգային հանրության արձագանքին՝ Վահրամ Պետրոսյանը նկատեց, որ նախ ընդունվեց այդ փաստը, այնուհետև նաև այն, որ դա մեծ է վտանգ է ներկայացնում: Որքան էլ հակառակորդը ձգտեց ցույց տալ, թե իբր հայկական կողմը վարձկանների է ներգրավում, միևնույն է, ոչ մի ապացույց չբերեց և դա չէր կարող լինել, որովհետև իրականում նման բան չկա:

«Ահաբեկիչների չեզոքացման հետ կապված՝ կան որոշակի քայլեր: Մասնավորապես, Ռուսաստանի կողմից կոնկրետ քայլեր կան սիրիական դաշտում: Եվ այն հարվածները, որոնք հասցվում են որոշակի բազաների, հավաքագրման կետերի, ուղղված են դրա դեմ»,-հավելեց Վահրամ Պետրոսյանը՝ ընդգծելով, թե պետք է աշխատենք, որ այս ամբողջ գործընթացին իրավական գնահատական տրվի: Ոչ միայն արձանագրենք, այլև կոնկրետ խնդիրներ դնենք:

Նախորդ Լուրը

ՌԴ փոխարտգործնախարարն անդրադարձել է ԼՂ-ում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայելու ԱՄՆ առաջարկին

Հաջորդ Lուրը

Իրանն ահաբեկիչների հարցով ոչ ոքի հետ հաշվի չի նստելու. ԱԳՆ ներկայացուցիչ

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026
Իրան

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026
Հայաստան

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Հաջորդ Lուրը

Իրանն ահաբեկիչների հարցով ոչ ոքի հետ հաշվի չի նստելու. ԱԳՆ ներկայացուցիչ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)