13-06-2026 / 19:12
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Freedom House. Չինաստանը, Ռուանդան, Սաուդյան Արաբիան, Իրանը, ՌԴ-ը, Ադրբեջանը և Թուրքիան միջազգային բռնաճնշումներ են իրականացնում

2021/02/05 10:38
Ադրբեջան, Թուրքիա, Իրան, Կարևոր, Հասարակություն

Աշխարհում տասնյակ կառավարություններ համակարգային բռնություններ են կիրառում իրենց երկրի սահմաններից դուրս գտնվող այլախոհների ու ընդդիմադիրների նկատմամբ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Բռնաճնշումների նպատակն է այլախոհության լռեցումը անկախ սահմաններից, նշում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության զեկույցը վերոհիշյալ դրսևորումների վերաբերյալ:

՛՛Միջազգային բռնաճնշման դադարեցումը կարևոր նշանակություն ունի ժողովրդավարության պաշտպանության և ավտորիտար ազդեցությանը հակազդելու համար՛՛,- ընդգծում է Freedom House-ի նախագահ Մայքլ Աբրամովիցը:

Ըստ կազմակերպության զեկույցի, 2014 թվականից ի վեր աշխարհում արձանագրվել է սպանությունների, առևանգման, հարձակումների, անօրինական ձերբակալության և արտաքսման առնվազն 608 դեպք: Ավելի քան 30 պետություններ դիմել եմ նման գործողությունների մոտ 80 երկրներում, ներառյալ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և այլ ժողովրդավարական երկրներում: Այս հարձակումների հետևանքով, ըստ Freedom House-ի, տուժել է մոտ 3,5 միլիոն մարդ:

«Այս հարձակումների ծավալն ու բնույթը ի ցույց են դնում այն սպառնալիքը, որին առնչվում են մարդիկ նույնիսկ բռնաճնշումներից փախչելուց հետո:

Արտասահմանում գտնվող այլախոհներն ամբողջ աշխարհում ներկայացնում են այն հետապնդումները, հարձակումները, նույնիսկ առեւանգումն ու սպանությունը որպես մշտական սպառնալիք, որը սահմանափակում է նրանց ազատ խոսելու իրավունքը»,- ասում է Freedom House- ի ղեկավարը:

Զեկույցի գլոբալ վերլուծությունը բաղկացած է միջազգային բռնաճնշումներ իրականացնող վեց պետությունների մասին հատուկ ուսումնասիրությամբ: Դրանք են Չինաստանը, Ռուանդան, Սաուդյան Արաբիան, Իրանը, ՌԴ-ը և Թուրքիան:

ՌԴ-ի վարչակարգը, ըստ զեկույցի, թիրախավորում է մի կողմից նախկին իր համախոհներին, որոնց Կրեմլը դիտարկում է որպես սպառնալիք, իսկ մյուս կողմից Կրեմլի կողմնակից Ռամզան Կադիրովի հակառակորդ չեչեն գործիչներին: Միայն վերջին երկու տարվա ընթացքում Եվրոպայում ՌԴ-ի իշխանությունների կողմից սպանվել են չեչեն երեք գործիչներ:

Ըստ զեկույցի՝ Իրանը վերջին շրջանում ևս վերսկսել է այլախոհների դեմ բռնաճնշման փորձերն արտասահմանում, այդ թվում Հոլանդիայում, Թուրքիայում և Իրաքում: Զեկույցը հիշեցնում է Իրաքից առևանգված լրագրող Ռուհոլլահ Զամիի մասին, ով մահապատժի ենթարկվեց Իրանում 2020 թվականի դեկտեմբերին:

Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո Էրդողանի կառավարությունը 17 երկրներից իրականացրել է մոտ 60 առևանգում: Ըստ զեկույցի, Անկարան ակտիվորեն օգտագործել է աֆրիկյան, եվրոպական և ասիական երկրների կոռումպացված անվտանգության ծառայությունները՝ այլախոհներին անօրինական Թուրքիա տեղափոխելու համար: Freedom House-ը շեշտում է՝ այս արշավը շարունակվում է առայսօր:

Ի հավելում դրա, զեկույցն առանձին անդրադարձ է կատարում բռնաճնշման դեպքերին ըստ տարածաշրջանների: Այստեղ հիշատակվող հետխորհրդային երկրների շարքում են բացի Ռուսաստանից նաև Ադրբեջանը և Կենտրոնական Ասիայի երկրները, որոնք 2014 թվականից վտարանդի այլախոհների նկատմամբ կիրառել են բռնաճնշումներ:

Ըստ Freedom House-ի, 2014 թ.-ից Ադրբեջանի իշխանությունները իրականացրել են միջազգային բռնաճնշման հինգ դեպք: Ուկրաինայից, Վրաստանից և Թուրքիայից Բաքվին են անօրինաբար փոխանցվել ընդդիմադիր լրագրողներ: Երկու դեպքում Բաքուն օգտագործել է Ինտերպոլի խողովակներն արտերկրում լրագրողներին բերման ենթարկելու համար: Օրինակ՝ 2017 թ. մայիսին ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլին առեւանգվել էր Թբիլիսիի փողոցում և մեկ օր անց հայտնվել Ադրբեջանի իշխանությունների ձեռքում:

Զեկույցը չի ընդգրկում ՀՀ-ի մասին որևէ տեղեկություն: Ըստ Freedom House-ի ներկայացուցիչ Նեյթ Շենքենի, կազմակերպությունը չի բացահայտել ՀՀ-ի իշխանությունների կողմից արտասահմանում այլախոհների նկատմամբ բռնաճնշումներ կիրառելու կամ վերջիններիս անօրինաբար արտահանձնելու որևէ փորձ:

Նախորդ Լուրը

ԱՄՆ-ը հերքել է 2016թ. Թուքիայի հեղաշրջման փորձին ԱՄՆ մասնակցության մասին հայտարարությունները

Հաջորդ Lուրը

Ձերբակալվել է Արաբական թերակղզում «Ալ-Կաիդայի» ղեկավարը

Այլ Լուրեր

Թուրքիա

Էրդողան, կործանիչներ և «Բայրաքթարներ»՝ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի ԱԱ հոլովակում

12/06/2026
ԱՄՆ

Պատերազմի սկզբից ի վեր ԱՄՆ-ի հարվածներից վնասվել է ավելի քան 50 իրանական ռազմաբազա.BBC

12/06/2026
ԱՄՆ

CNN. Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնագիրը կարող է ստորագրվել Ժնևում

12/06/2026
Հաջորդ Lուրը

Ձերբակալվել է Արաբական թերակղզում «Ալ-Կաիդայի» ղեկավարը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրացի վերլուծաբանը փորձել է վարկաբեկել ընդդիմադիր գործչին՝ նրան «հայկական արմատներ» վերագրելով

12/06/2026

Էրդողան, կործանիչներ և «Բայրաքթարներ»՝ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի ԱԱ հոլովակում

12/06/2026

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

12/06/2026

Ինտենսիվ տեղումները նպաստել են ՀՀ-ի ջրային պաշարների վերականգնմանը

12/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)