13-04-2026 / 12:27
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահները 6 ամիս անց առաջին անգամ ուղիղ բանակցություններ կվարեն

2021/03/02 09:29
Արցախ, Թուրքիա, Քաղաքականություն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսակոնֆերանսի ձևաչափով բանակցություններ կունենա թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Սա լինելու է երկու ղեկավարների առաջին բանակցությունները 6 ամսվա ընթացքում, երբ նրանք միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ էին անում:

France Presse գործակալությունը չի պարզաբանում, թե ինչ թեմաներ են շոշափվելու բանակցությունների ժամանակ, սակայն հիշեցնում է բազմաթիվ տարաձայնությունների մասին: 2020թ. աշնանը և ձմռան սկզբին Ֆրանսիան Թուրքիայից մեկ անգամ չէ, որ պահանջել է հստակեցնել իր դերը ղարաբաղյան հակամարտությունում, բացի այդ, Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզը տեղեկություն ունի, որ Անկարան Սիրիայից Լեռնային Ղարաբաղ է ուղարկում զինյալների: Նա նույնիսկ սպառնում էր պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ, եթե վերջինս չհրաժարվեր Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ միակողմանի գործողություններից:

Էրդողանն իր հերթին խիստ քննադատում էր Մակրոնին՝ իսլամական անջատողականության դեմ պայքարելու կոչի համար: Սակայն որոշ ժամանակ անց, Էրդողանը հայտարարեց ԵՄ-ի հետ հարաբերությունները բարելավելու անհրաժեշտության մասին, նույնիսկ առաջարկեց բանակցություններ սկսել Թուրքիայի՝ Միության կազմում ընդգրկելու հարցի շուրջ:

Նախորդ Լուրը

ԱՊԼ գլխավոր քարտուղարը Իրանին մեղադրել է Եմենում անխոհեմ քաղաքականություն վարելու մեջ

Հաջորդ Lուրը

Արցախի ԱԳՆ. Ռազմագերիների կարգավիճակը փոխելու Ադրբեջանի փորձը բառային լարախաղություն է

Այլ Լուրեր

ԱՄՆ

Թրամփը քննադատել է Հռոմի պապին Իրանի վերաբերյալ հայտարարությունների համար

13/04/2026
Թուրքիա

Էրդողանն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

13/04/2026
ԱՄՆ

Թրամփը հրահանգել է շրջափակել Հորմուզի նեղուցը

13/04/2026
Հաջորդ Lուրը

Արցախի ԱԳՆ. Ռազմագերիների կարգավիճակը փոխելու Ադրբեջանի փորձը բառային լարախաղություն է

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թրամփը քննադատել է Հռոմի պապին Իրանի վերաբերյալ հայտարարությունների համար

13/04/2026

Վիկտոր Օրբանը պարտություն է կրել Հունգարիայի խորհրդարանական ընտրություներում

13/04/2026

Ուրուգվայում բացվել է TUMO-ի առաջին կենտրոնը

13/04/2026

Էրդողանն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

13/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)