19-06-2025 / 07:38
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ընթանում են Վաշինգտոն-Թեհրան հարաբերությունների վերաձևավորման նախապատրաստություններ. Շահան Գանտահարյան

2021/03/04 13:32
Իրան, Տեսակետ, Քաղաքականություն

Տարածաշրջանային մակարդակով ընթանում են Վաշինգտոն-Թեհրան հարաբերությունների վերաձևավորման նախապատրաստություններ՝ «առաջարկել-ճնշել» ճոճանակային կշռույթներով։ Այս գնահատականը ներկայացրել է քաղաքական վերլուծաբան, Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե «Միջին Արևելյան տարածաշրջանում ինչպե՞ս են բախվում ԱՄՆ-ի և Իրանի շահերը»:

Ըստ Շահան Գանտահարյանի՝ ԱՄՆ-ը համախառն ուղերձներ է հղում Թեհրանին։ «Մի կողմից՝ պետքարտուղարության մամուլի խոսնակն ասում է, որ իր պետությունը պատրաստ է մասնակցել կառուցողական դիվանագիտությամբ միջուկային ծրագրի բանակցությունների վերսկսման գործընթացին։ Դրան զուգահեռ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հարցականներ է ստեղծում՝ Օմանի ծոցում իսրայելյան նավի դեմ իրականացված հարձակման իրանյան ձեռագրի հավանականության շուրջ»,- նշել է նա։ 

Քաղաքական վերլուծաբանի կարծիքով՝ մինչ Իրանը ներկա պահը հարմար չի նկատում բանակցությունների վերսկսման համար, Վաշինգտոնը բանակցային դուռը վերաբացելու հեռանկարի մասին ակնարկներ է անում։ «Այս հարթության վրա կան նաև անուղղակի ուղերձներ և քայլեր՝ երրորդ տարածքների վրա գրանցվող։ Սիրիայում իրանյան ռազմական հենակետեր են հրթիռակոծվում, և դրան հակառակ ուղղությամբ լարվում են ԱՄՆ-Սաուդյան Արաբիա հարաբերությունները, ինչը դարձյալ միջնորդավորված ուղերձ է Թեհրանին»,- ընդգծել է Շահան Գանտահարյանը։ 

Անդրադառնալով Վաշինգտոնի և Իրանի միջև հարաբերություններում Լիբանանի դերին՝ նա պարզաբանել է, որ Լիբանանում շարունակում է ահագնանալ ֆինանսատնտեսական շրջափակումը, որը սերտորեն առնչվում է Վաշինգտոնի նախապայմանային վարքագծի հետ։ «Լիբանանում  սեղմում են իրանյան ազդեցության գոտիները»,- նշել է քաղաքական վերլուծաբանը։ 

Նախորդ Լուրը

Թուրքիան ԱՄՆ-ից փոխհատուցում է պահանջում F-35-ի ծրագրից հեռացնելու համար

Հաջորդ Lուրը

Վրաստանի ընդդիմությունը ժամանակավոր փոխում է բողոքի ձևաչափը

Այլ Լուրեր

Թուրքիա

Փաշինյանը հաստատել է, որ հունիսի 20-ին այցելելու է Թուրքիա

18/06/2025
Անվտանգություն

ԱԷՄԳ-ը չունի որևէ ապացույց Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու ջանքերի վերաբերյալ. Գրոսսի

18/06/2025
Անվտանգություն

Իսրայելի «Arrow» հակահրթիռների պաշարներն սպառվում են. WSJ

18/06/2025
Հաջորդ Lուրը

Վրաստանի ընդդիմությունը ժամանակավոր փոխում է բողոքի ձևաչափը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Փաշինյանը հաստատել է, որ հունիսի 20-ին այցելելու է Թուրքիա

18/06/2025

Թուրքիայի պաշտպանության նախարարը այցելել է Վան

18/06/2025

ԱԷՄԳ-ը չունի որևէ ապացույց Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու ջանքերի վերաբերյալ. Գրոսսի

18/06/2025

Իսրայելի «Arrow» հակահրթիռների պաշարներն սպառվում են. WSJ

18/06/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)