17-08-2026 / 11:44
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թրաֆիքինգի դեպք Նինոծմինդայում. տուժել են ՀՀ քաղաքացիներ. AliQ media

2021/03/15 14:11
Հայաստան, Հասարակություն, Վրաստան

Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ` Նինոծմինդայի մունիցիպալիտետում մարդկանց վաճառքի (թրաֆիքինգի) դեպք է հայտնաբերվել: Երեք անձի հանդեպ իրականացված թրաֆիքինգի մեղադրանքով ձերբակալվել են հայր և որդի 1960 թվականին ծնված Բ.Ծ-ն և 1994 թվականին ծնված Մ.Ծ-ն: Այս մասին հայտնում է aliq.ge-ն:

«Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները 2015-2016 թվականներին Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացու խոստացել են աշխատանքային լավ պայմաններ, օգնել են անհրաժեշտ փաստաթղթեր ձեռք բերելու գործում և սեփական ավտոմեքենայով տեղափոխել են Վրաստան:

Բ.Ծ-ն և Մ.Ծ-ն նշված անձանց տարել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերից մեկի մոտակայքում գտնվող անասունների ֆերմա, որտեղ նրանց սպառնացել են և ստիպել աշխատել, խլել են անձը հաստատող փաստաթղթերը և առանց վարձատրության աշխատեցրել տարիներ շարունակ` ստրկության ժամանակակից պայմաններում:

Մեղադրյալները նաև ապօրինի գերության մեջ գտնվող անձանց սահմանափակել են տեղաշարժը և մշտական հսկողության տակ պահել:

Իրավապահները նշված հանցագործության մասին տեղեկացել են այն ժամանակ, երբ Հայաստանի քաղաքացիներից մեկին հաջողվել է փախչել ֆերմայից և հասնել Վրաստանի պետական սահման: Վերջինս փորձել է սահմանն ապօրինի հատելով անցնել ՀՀ տարածք, ինչի ընթացքում նրան կանգնեցրել են սահմանային ոստիկանության աշխատակիցները:

Երեք անձի հանդեպ իրականացրած թրաֆիքինգի դեպքի առնչությամբ հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ 143-րդ հոդվածում, ինչը ենթադրում է 12-15 տարվա ազատազրկում»,- ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ:

Նախորդ Լուրը

Ադրբեջանն Արցախի պատերազմից հետո սկսել է առաջին մասշտաբային վարժանքները

Հաջորդ Lուրը

Հայաստանի Հանրապետություն կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայում Հայաստանի հետ սահմանային անցակետի ուղղությունը ցույց տվող նոր ցուցանակներ են տեղադրվել

17/08/2026
Հայաստան

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության ապագայի վերաբերյալ որոշումը պետք է ընդունել ողջամիտ ժամկետում․Մասադիկով

17/08/2026
Իրան

Թավրիզ-Երևան չվերթները երկու տարվա դադարից հետո կվերականգնվեն

17/08/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանի Հանրապետություն կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայում Հայաստանի հետ սահմանային անցակետի ուղղությունը ցույց տվող նոր ցուցանակներ են տեղադրվել

17/08/2026

Քուշները Եգիպտոսում հանդիպել է «Համասի» ղեկավարների հետ

17/08/2026

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության ապագայի վերաբերյալ որոշումը պետք է ընդունել ողջամիտ ժամկետում․Մասադիկով

17/08/2026

822 ԱԹՍ մեկ գիշերում. Կիևը ՌԴ դեմ ամենախոշոր հարվածներից մեկն է իրականացրել

17/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)