09-11-2025 / 17:36
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Կարո Փայլանն այցելել է Անկարայի հայկական գերեզմանոց, որտեղ ապօրինի շինարարություն է. Ermenihaber

2021/03/17 14:17
Թուրքիա, Հասարակություն

Թուրքիայի Ճարտարապետների պալատի Անկարայի բաժնի տնօրեն Թեզջան Քարաքուշ Ջանդանը և ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը մամուլի ասուլիս են կազմակեպել Անկարայի Ուլուս շրջանի այն հրապարակում, որտեղ գտնվող հայկական գերեզմանոցում ապօրինի շինարարությունը շարունակվում է։ Ջանդանն ու Փայլանը փորձել են տեղում զննություն իրականացնելու, բայց ոստիկանները արգելել են նրանց մուտք գործել գերեզմանոցի տարածք, հայտնում է Ermenihaber.am-ը:

Ապօրինի շինարարության մասին օրեր առաջ առաջինը ահազանգած Ճարտարապետների պալատի Անկարայի բաժննի տնօրենը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ համաձայն բլոր պաշտոնական աղբյուրների՝ շինհրապարակի տարածքում նախկինում հայկական գերեզմանոց և մատուռ  է եղել։

Նա  մտահոգություն է հայտնել այն առթիվ, որ երկրի իշխանությունները արտոնում են գերեզմանոցի տարածքում նման շինարարությունը՝ բետոնի շերտի տակ թաղելով մարդկային ոսկորները։ Ջանդանը իր ափսոսանքն է հայտնել, որ մարդիկ, ՏԻՄ մարմիններն ու երկրի իշխանությունները այդքան անխիղճ են և կարող են նման կերպ անարգել նախնիների հիշատակը։ «Մի՞թե կարծում եք, որ գերեզմանոցի վրա կառուցված խանութներում մարդիկ հանգիստ խղճով կարող  են առևտուր անել։ Գերեզմանի վրա կառուցված խանութը չի կարող բարօրության աղբյուր լինել», – ընդգծել է նա։

Իսկ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հիշեցրել է, որ նշված տարածքը Անկարայի պատմամշակութային շրջաններից է։ Այնտեղ երկարատև ժամանակ կողք–կողքի ապրել ու արարել են հայերը, քրդերն ու թուրքերը։

«Մեր թիկունքում գտնվող թաղամասը նախկինում հայկական գերեզմանոց է եղել։ Այստեղ ապրող հայերը աքսորվեցին այս տարածքներից։  Նրանց կրոնի նկատմամբ հարգանք չցուցաբերվեց։ Նույնիսկ նրանց հանգուցյալների նկատմամբ հարգանք չի ցուցաբերվում։ Հանգուցյալի հանդեպ հարգանք չունեցողը ողջերի նկատմամբ էլ երբևէ հարգանք չի կարող ունենալ։ Այստեղ մահացած հայերին աղոթքներով հուղարկավորել են, նրանց գերեզմաններին գերեզմանաքարեր են կառուցել։ Այդ գերեզմանաքարերը կոտրել էին, հիմա էլ գերեզմանները ծածկում են բետոնով։ Ու՞մ խիղճը կարող է սա հանդուրժել։ Մի՞թե այս երկրում մեծամասնություն կազմող մուսուլմանների խիղճը կարող  է հանդուրժել սա», – ասել է Փայլանը։

Նա նշել է, որ որպես պատգամավոր` եկել էր ապօրինի շինարարության տարածքում դիտումներ կատարելու, բայց անվտանգության աշխատակիցները խոչընդոտել են նրա մուտքը տարածք։ Պատգամավորը ևս մեկ անգամ կոչ է արել դադարեցնել հայկական գերեզմանոցի վրա ապօրինի կառույցների շինարարությունը։

Նախորդ Լուրը

Շոյգու. Ժամանակն է, որ Հայաստանը և Ադրբեջանն անցնեն երկկողմ շփումների

Հաջորդ Lուրը

Նինոծմինդայում պահանջել են ազատ արձակել թրաֆիքինգի մեջ մեղադրվող հայր ու որդուն

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի համատեքստում կատարվող քայլերը. Էրդողան

09/11/2025
Ադրբեջան

Էրդողանը հույս ունի, որ Երևանի և Բաքվի միջև երկարատև խաղաղություն կհաստատվի

07/11/2025
Ադրբեջան

ՆԳՆ-ում  հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին

07/11/2025
Հաջորդ Lուրը

Նինոծմինդայում պահանջել են ազատ արձակել թրաֆիքինգի մեջ մեղադրվող հայր ու որդուն

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի համատեքստում կատարվող քայլերը. Էրդողան

09/11/2025

Կայացել է Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խմբի պատվիրակության հանդիպումը

07/11/2025

Էրդողանը հույս ունի, որ Երևանի և Բաքվի միջև երկարատև խաղաղություն կհաստատվի

07/11/2025

ՆԳՆ-ում  հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին

07/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)