Մարտի 25-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Լևան Իոսելիանիի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։
Հանդիպմանը մասնակցել է նաև «Քաղաքացիներ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ալեկո Էլիսաշվիլին։
Հանդիպմանը զրուցակիցները բարձր են գնահատել հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունները։
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջը: