20-11-2025 / 06:28
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Խաղաղությունը շատ ավելին է, քան պատերազմի բացակայությունը. իտալական թերթի գլխավոր տնօրենի արձագանքը Ադրբեջանի դեսպանի նամակին

2021/03/29 12:22
Ադրբեջան, Արցախ, Կարևոր, Հասարակություն

Իտալական ամենամեծ լսարան ունեցող թերթերից մեկի՝ «Ավենիրե»-ի գլխավոր տնօրեն Մարկո Տարկինիոն մարտի 27-ին անդրադարձել է Իտալիայում Ադրբեջանի դեսպան Մամադ Ահմադզադայի նամակին: Ինչպես հաղորդում է Հռոմում «Արմենպրես»-ի թղթակիցը, Մարկո Տարկինիոն հրապարակել է  Ադրբեջանի դեսպանի նամակն ամբողջությամբ, ինչպես նաև  իր արձագանքն այդ նամակին։

Ադրբեջանի դեսպանի նամակը.

«Հայ գերիների ազատման» հորդորով  իմ երկրին ուղղված կոչի վերաբերյալ, որը «Avvenire» – ն տպագրեց հինգշաբթի, 2021 թ. մարտի 25-ին, շեշտում եմ, որ Ադրբեջանը վերադարձրել է բոլոր հայ ռազմագերիներին Հայաստան, ինչպես համաձայնեցված էր 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հռչակագրում, որը վերջ դրեց բախումներին: Հայաստանի կառավարությունը փորձ կատարեց շփոթություն մտցնել այն համատեքստում, որ  նոր ձերբակալություններ են իրականացվել: Հակամարտության ավարտից հետո Հայաստանը դիվերսիոն խումբ է ուղարկել Ադրբեջանի տարածք ՝ նպատակ ունենալով իրականացնել ահաբեկչական գործողություններ: Այս խումբը մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի զինվորականների և քաղաքացիական անձանց սպանության մեջ: Այս խմբի անդամները գերեվարվել են և ներկայումս գտնվում են Ադրբեջանում, բայց հաշվի առնելով վերոգրյալը, նրանք չեն համարվում և չեն կարող համարվել ռազմագերիներ: Ամեն դեպքում, ձերբակալվածներին վերաբերվում են մարդու իրավունքների միջազգային օրենսդրությանը և նրանց իրավունքները պաշտպանող ադրբեջանական օրենսդրությանը համապատասխան: Ադրբեջանի կառավարությունը հրավիրում է Human Rights Watch- ին և թեմայով հետաքրքրվողներին ուշադրություն դարձնել Հայաստանի կողմից ադրբեջանցի ռազմագերիների և քաղաքացիական բանտարկյալների նկատմամբ վատ վերաբերմունքի վկայություններին»:

Մարկո Տարկինիոյի արձագանքը

«Ես ի գիտություն եմ ընդունում, պարոն դեսպան, Բաքվի կառավարության անունից արված հայտարարությունները ` ի պատասխան այն մարդասիրական կոչի, որը մենք զետեղել ենք մեր էջերում և որն Ադրբեջանի իշխանություններին ուղղել են իտալացի հայտնի մտավորականներ` Անտոնիա Արսլանի գլխավորությամբ: Ես, մասնավորապես, ի գիտություն եմ ընդունում, որ դուք հաստատում եք ձեր երկրում հայ ձերբակալվածների՝ զինվորական և քաղաքացիական, շարունակական ներկայությունը `միաժամանակ նրանց որակելով որպես «ահաբեկիչներ»: Ես պարզապես հիշեցնեմ, որ կոչը, որ հիմնված է նաև Human Rights Watch- ի կողմից ստուգված տեղեկատվության և տեսանյութերի վրա, դատապարտում է «նվաստացուցիչ և անմարդկային» վերաբերմունքը և վերաբերում է տարբեր փուլերում և ժամանակներում ձերբակալված մոտ վաթսուն մարդու: Ես նաև հավաստիացնում եմ ձեզ, որ մենք հավասարության սկզբունքով և բծախնդիր ուշադրությամբ քննության ենք առնում մարդու իրավունքների ոտնահարման ցանկացած հաղորդում, որտեղ էլ որ դա պատահի: Եվ իմացեք, որ խաղաղությունը շատ ավելին է, քան պատերազմի բացակայությունը»:

Նախորդ Լուրը

Թուրքիայում 1 օրում Աթաթուրքի արձանների պղծման 3 դեպք է գրանցվել

Հաջորդ Lուրը

Ակնկալում ենք, որ Թուրքիան կվերանայի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ. ԱԳՆ

Այլ Լուրեր

Հասարակություն

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025
Հասարակություն

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025
Ադրբեջան

«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». կինն օգնություն է խնդրում. Ազատություն

19/11/2025
Հաջորդ Lուրը

Ակնկալում ենք, որ Թուրքիան կվերանայի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ. ԱԳՆ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)