03-02-2026 / 02:57
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանում բողոքի ցույցերի հետևանքով առնվազն 304 մարդ է զոհվել. Amnesty International

2019/12/17 12:05
Իրան, Հասարակություն, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

«Amnesty International» կազմակերպությունը տվյալներ է հրապարակել Իրանում բողոքի ակցիաների հետևանքով մահացածների թվի վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Region Monitor»-ը` հղում անելով «Amnesty International» կազմակերպությանը:

Նշվում է, որ Իրանի իշխանությունները մտավախախություն են ունեցել, որ կբացահայտվեն երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաների ընթացքում հարյուրավոր մարդկանց սպանությունների դեպքերը, հետևաբար, որպեսզի կանխեն ականատեսների վկայությունները սկսել են ճնշումներ գործադրել վերջիններիս նկատմամբ:

«Amnesty International»-ի փոխանցմամբ` Իրանում բենզինի գնի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում 304 մարդ է մահացել, այդ թվում `12 երեխա:  Իսկ ձերբակալվածների թվում կան 15 տարեկան դեռահասներ, որոնց նկատմամբ բռնություն է կիրառվել:

«Իրանի անվտանգության ուժերը կրակ են բացել անզեն ցուցարարների ուղղությամբ: Զոհվածների մեծ մասը վիրավորում էր ստացել սրտի, գլխի, պարանոցի շրջանում»,-ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ վերոհիշյալ կազմակերպության դեկտեմբերի 2-ին հրապարակած տվյալներով Իրանում ցույցերի հետևանքով մահացածների թիվը  208 էր: Սակայն Իրանի ներքին գործերի նախարարությույնը հերքել էր այս տեղեկատվությունը և հայտնել, որ այն չի համապատասխանում իրականությանը:

Նոյեմբերի 15-ից Իրանի տարբեր քաղաքներում  բենզինի գնի թանկացման դեմ ցույցեր են մեկնարկել: Ցուցարարները փակել են ճանապարհները, հարձակվել բենզալցակայանների վրա: Որոշ տվյալներով՝ ցուցարարները  այրել կամ վնասել են 100-ից ավելի բանկ և բենզալցակայան: 

Նախորդ Լուրը

Ադրբեջանի դպրոցներում խուճապ է. Գլոբուսների վրա Արցախն ու Նախիջևանը ՀՀ կազմում են

Հաջորդ Lուրը

Երևան-Ստամբուլ չվերթները կվերսկսվեն

Այլ Լուրեր

Իրան

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026
Իրան

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026
Անվտանգություն

Հայ-իրանական սահմանը ապօրինի հատելու փորձի ընթացքում ձերբակալվել է 7 անձ

02/02/2026
Հաջորդ Lուրը

Երևան-Ստամբուլ չվերթները կվերսկսվեն

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)