Արժույթի միջազգային հիմնադրամն (ԱՀԿ) իջեցրել է 2021թ. համար Վրաստանի տնտեսական աճի կանխատեսումը: Ըստ կազմակերպության ապրիլյան զեկույցի՝ 2021թ. Վրաստանի ՀՆԱ աճը կկազմի 3,5% նախկինում կանխատեսված 4,3%-ի փոխարեն: Ընդ որում Վրաստանում ԱՀԿ-ը 2022թ. համար տնտեսական աճը ակնկալում է 5,8%-ի մակարդակում, 2023թ.՝ 5,5%:
Վրաստանի կառավարությունը 2021թ. կանխատեսում է 4,3% տնտեսական աճ նախորդ տարվա համեմատ:
Վրաստանի ազգային բանկը գտնում է, որ 2021թ. սահմանափակումների մեղմացման ֆոնին ակնկալվում է տնտեսության ակտիվության վերականգնում, որի շարժիչ ուժը լինելու է տեղական պահանջարկը: Եթե համավարակի պատճառով համաշխարհային սահմանափակումները շարունակվեն, ապա դա կազդի երկրի տնտեսության վրա, և վերականգնման գործընթացը կդանդաղի: Ազգային բանկի փորձագետները կարծում են, որ եթե զբոսաշրջությունը չվերականգնվի, ապա 2021թ. երկրում տնտեսական աճը կկազմի 1%: