03-02-2026 / 04:32
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Պատգամավորը դիմել է Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահին՝ հայ ռազմագերիների ազատ արձակմանն աջակցելու հարցով

2021/04/12 09:30
Ադրբեջան, Արցախ, Հայաստան, Հասարակություն

Լյուքսեմբուրգի խորհրդարանի «Այլընտրանքային ժողովրդավարական ռեֆորմ» խմբի անդամ Ֆերնան Կարտեյզերը այդ երկրի խորհրդարանի նախագահ Ֆերնան Էտգենին հարցեր է ուղղել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ՝ պահանջելով քայլեր ձեռնարկել նրանց գերությունից ազատելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Լյուքսեմբուրգում Հայաստանի պատվո հյուպատոսությունը։

«Հայ ռազմագերիներին տանջելու մասին տեսանյութերը սոցիալական ցանցերում շրջանառվում էին դեռևս նոյեմբերի 9-ի հրադարարից առաջ։ Հրադադարից հետո Հայաստանը ռազմագերիների փոխանակման շրջանակում Ադրբեջանին է հանձնել ադրբեջանցի ռազմագերիներին։ Ենթադրվում է, որ Ադրբեջանն առ այսօր գերության մեջ է պահում մոտ 200 մարդու, այդ թվում՝ խաղաղ բնակիչների։

Այդ համատեքստում ես կցանկանայի արտաքին գործերի նախարարին տալ հետևյալ հարցերը՝

  1. Տիրապետո՞ւմ է կառավարությունն արդյոք տեղեկատվության՝ զինծառայողների և քաղաքացիական անձանց վերաբերյալ, որոնք հրադադարի հաստատումից 5 ամիս անց, առայսօր գերության մեջ են Ադրբեջանում։
  2. Տիրապետո՞ւմ է արդյոք կառավարությունը ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ և այլազգի մարդկանց տանջելու մասին տեղեկատվությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝  Ֆերնան Կարտեյզերը Լյուքսեմբուրգի կառավարությանը հարցադրում է ուղղել առ այն, թե ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկում կառավարությունը, որպեսզի՝ Ադրբեջանը հրապարակի գերիների ամբողջական ցուցակը, իրականացնի հրադադարի հաստատմամբ իր ստանձնած մարդասիրական պարտավորությունները, հարգի միջազգային մարդասիրական իրավունքն ընդհանրապես և չչարաշահի ու տանջանքի ենթարկի անձանց։ Պատգամավորի հարցադրումները նաև վերաբերել են խաղաղ բնակչությանն օգնելու գործում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերին աջակցությանը, Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող այն տարածքներ միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական ներկայացուցիչների մուտքի թույլտվություն ստանալու աջակցությունը, որտեղ հրադադարից հետո անձինք են գերեվարվել։ Պատգամավորը կառավարությունից հետաքրքրվել է նաև վերոնշյալ խնդիրների վերաբերյալ Մինսկի խմբի անդամների տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու, մարդասիրական վերոհիշյալ խնդիրները միջազգային կառույցներում՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպական Միությունում, Եվրոպայի խորհրդում բարձրաձայնելու և այդ կառույցներից ռազմագերիների ազատումը պահանջելու, ինչպես նաև Բաքվի կողմից խոչընդոտումը շարունակելու դեպքում Ադրբեջանի դեմ հասցեական պատժամիջոցների կիրառման հարցերով։

Նախորդ Լուրը

Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Հաջորդ Lուրը

Էրդողան. Թուրքիան ցանկանում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան խաղաղ ճանապարհով կարգավորեն տարաձայնությունները

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026
Հայաստան

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Անվտանգություն

Հայ-իրանական սահմանը ապօրինի հատելու փորձի ընթացքում ձերբակալվել է 7 անձ

02/02/2026
Հաջորդ Lուրը

Էրդողան. Թուրքիան ցանկանում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան խաղաղ ճանապարհով կարգավորեն տարաձայնությունները

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)