06-06-2026 / 01:34
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Պատերազմի ընթացքում գերեվարված վարձկան ահաբեկիչներին մեղադրանք է առաջադրվել

2021/04/12 17:21
Ադրբեջան, Արցախ, Հայաստան, Հասարակություն, Մերձավոր Արևելք

ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում ավարտվել է Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիի կողմից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմին որպես վարձկան-ահաբեկիչներ մասնակցելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:

«Քրեական գործով իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննության ընթացքում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ձեռք բերված և գնահատված ապացույցների համակցությամբ՝ հիմնավորվել է, որ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին, չհանդիսանալով Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, մշտապես չբնակվելով դրա տարածքում, ընդգրկված չլինելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմում, այլ հանդիսանալով Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ, Սիրիայի Արաբական Հանրապետության կամ այլ պետության կողմից ուղարկված չլինելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կազմում պաշտոնեական պարտականություններ կատարելու համար, նյութական հատուցում ստանալու դիմաց, կազմակերպված խմբի կազմում մասնակցել են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սանձազերծված ագրեսիվ պատերազմին, որի ընթացքում նրանց գործողություններն ուղղված են եղել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում քաղաքացիական անձանց և զինված ընդհարման ժամանակ ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող անձանց ոչնչացնելուն կամ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն, իսկ այդ գործողությունների նպատակն իրենց բնույթով և էությամբ ուղղված են եղել խաղաղ բնակչությանն ահաբեկելուն՝ ապակայունացնելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ներքին վիճակը։

Վերը նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,  389-րդ հոդվածով, 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 395-րդ հոդվածի 3-րդ մասով։

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նախորդ Լուրը

Ռուսաստանը Թուրքիային խորհուրդ է տվել լավ վերլուծել Կիևի հայտարարությունները

Հաջորդ Lուրը

ՄԻՊ-ը հատուկ հայտարարություն է պատրաստում Բաքվում բացված «պուրակի» ցուցադրությունների առնչությամբ

Այլ Լուրեր

Հայաստան

Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի, Վրաստանի և Ֆիլիպինների քաղաքացիներին

05/06/2026
Հայաստան

ԵՄ-ն հայտարարել է Հայաստանին շարունակական աջակցության մասին՝ ռուսական տնտեսական ճնշումների ֆոնին

05/06/2026
Ադրբեջան

Ազովի ծովում ԱԹՍ հարձակումներից Ադրբեջանի հինգ քաղաքացի է մահացել

05/06/2026
Հաջորդ Lուրը

ՄԻՊ-ը հատուկ հայտարարություն է պատրաստում Բաքվում բացված «պուրակի» ցուցադրությունների առնչությամբ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի, Վրաստանի և Ֆիլիպինների քաղաքացիներին

05/06/2026

ԵՄ-ն հայտարարել է Հայաստանին շարունակական աջակցության մասին՝ ռուսական տնտեսական ճնշումների ֆոնին

05/06/2026

Ազովի ծովում ԱԹՍ հարձակումներից Ադրբեջանի հինգ քաղաքացի է մահացել

05/06/2026

CNN-ի բացառիկ բացահայտումը․ Իսրայելը Իրանի դեմ պատերազմի ընթացքում գաղտնի զորք է տեղակայել Ադրբեջանում

05/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)