22-04-2026 / 05:23
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ցեղասպանության թանգարանն աշխատում է ԼՂ հարցը գիտական լայն հանրությանը ներկայացնելու ուղղությամբ

2021/04/21 13:58
Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ձևավորվել է աշխատանքային խումբ, որն իրականացնում է արցախյան հիմնահարցի, Արդբեջանի և Նախիջևանի հայության նկատմամբ 20-21-րդ դարերում իրականացված բռնությունների ուսումնասիրություն:

«Արմենպրես»–ի հաղորդմամբ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով 2020 թվականի կատարած աշխատանքները՝ նշեց, որ խմբի աշխատանքներն օտար լեզվով հասանելի են դարձվելու այլ երկրների գիտական հանրությանը:  

«Նախորդ տարվա 44-օրյա պատերազմի ժամանակ ընդգծվեց այն հանգամանքը, որ զգալի խնդիր ունենք մեր հարցերն օտար լեզուներով, գիտականորեն ներկայացնելու դրսի գիտական հանրությանը: Այդ իսկ պատճառով մենք մեր ներքին ռեսուրսների հաշվին ձևավորեցինք խումբ, որն ուսումնասիրելու է արցախյան հիմնահարցը, Արդբեջանի և Նախիջևանի հայության նկատմամբ 20-21-րդ դարերում իրականացված բռնությունները: Ու նրանց աշխատանքները գիտականորեն օտար լեզվով ներկայցնելու ենք: Արդյունքներն  իհարկե, միանգամից չեն դրսևորվի, բայց առաջիկայում վստահաբար կլինեն»,- ասաց Հարություն Մարությանը: Խմբում ներկայում ընդգրկված է երեք գիտաշխատող: Հարություն Մարությանը հույս հայտնեց, որ այդ ձևավորված խումբը կդառնա արդեն բաժին:

Ներկայացնելով առաջիկա անելիքները՝ Հարություն Մարությանը նշեց, որ ԳԱԱ հայագիտության և հումանիտար բաժանմունքի, ԵՊՀ-ի հետ միասին որոշել են այս տարվա սեպտեմբերի 16-18-ն անցկացնել գիտաժողով՝ «Հայոց ցեղասպանության և հայկական պահանջատիրության և արցախյան հիմնահարցի խաչմերուկներում. հետահայաց գնահատումներ և հեռանկարներ» խորագրով:

Առաջիկայում թանգարանի ուշադրության կենտրոնում են լինելու նաև Հայոց ցեղասպանության թեմատիկայով դասավանդման հետ կապված հարցերը: Ոլորտը հանգամանալից ուսումնասիրելու, խնդիրները վերհանելու, քննարկելու նպատակով 2022 թվականին նախատեսվում է անցկացնել գիտաժողով՝ «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» խորագրով:

«Պետք է վերհանենք, հասկանանք, թե ինչպես է դասավանդվում Հայոց ցեղասպանությունը թե դրսում, թե ներսում, ինչ խնդիրներ կան, ինչպես դրանք լուծել: Կարծում եմ, որ այստեղ աշխատելու տեղ կա»,- ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը:

Նախորդ Լուրը

Չավուշօղլու. Ցեղասպանությունը ճանաչելով՝ ԱՄՆ-ը կվնասի հետագա հարաբերությունները

Հաջորդ Lուրը

Թուրքիայի խորհրդարանում ցանկանում են Թուրքիա-Եգիպտոս բարեկամության խումբ ստեղծել

Այլ Լուրեր

Հայաստան

Մակրոնը ՀՀ կժամանի պետական այցով

21/04/2026
ԱՄՆ

Իրանի հետ պատերազմը խոչընդոտում է «TRIPP» նախագծի իրականացմանը․ Թոմաս դե Վաալ

21/04/2026
Արցախ

Ռուբեն Վարդանյանը ուղերձ է հղել ՄԻՊ-ին՝ հայ գերիների հարցով

21/04/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիայի խորհրդարանում ցանկանում են Թուրքիա-Եգիպտոս բարեկամության խումբ ստեղծել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանում 138.000 քաղաքացիական օբյեկտ է վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից

21/04/2026

Մակրոնը ՀՀ կժամանի պետական այցով

21/04/2026

Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում

21/04/2026

ՀՀ վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

21/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)