20-04-2026 / 01:24
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման նորագույն ցենտրիֆուգների փորձարկման մասին

2019/12/18 16:27
Uncategorized, Անվտանգություն, Իրան

Իրանը սկսել է ուրանի հարստացման IR-9 նորագույն ցենտրիֆուգի փորձարկումներ իրականացնել։ Այս մասին դեկտեմբերի 18-ին՝ Մալազիա կատարած այցի ժամանակ հայտարարել է  Իրանի նախագահ Հասան Ռոհանին։

Իրանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված տեքստի համաձայն՝ Ռոհանին մասնավորապես ասել է․ «Չնայած պատժամիջոցներին եւ տնտեսական ճնշմանը՝ մենք միջուկային ոլորտում առաջընթաց ենք գրանցում: Այսօրվա դրությամբ մեզ մոտ աշխատում են IR-6 նոր ցենտրիֆուգները, իսկ IR-9 ցենտրիֆուգները փորձարկումներ են անցնում»։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին ավելի վաղ հայտարարել է, որ ուրանի հարստացման IR-9 նորագույն ցենտրիֆուգի հզորությունը, որի վրա աշխատում է Իրանը, 50 անգամ ավելի մեծ է IR-1 հիմնական ցենտրիֆուգից:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) զեկույցի համաձայն՝ Իրանի միջուկային օբյեկտներում արդեն տեղակայված են IR-9 տիպի ցենտրիֆուգներ, ինչպես նաեւ մի շարք ուրիշներ, որոնք նախատեսված չեն միջուկային գործարքով։

Հիշեցնենք, որ 2015թ․ «Վեցյակը» (Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը) և Իրանը հայտարարել էին, որ համաձայնության են եկել «Համատեղ համապարփակ գործողությունների պլանի» շուրջ։ Ըստ այդմ՝ նախատեսվում էր, որ Իրանի դեմ պատժամիջոցները կհանվեն, փոխարենը Իրանը կսահմանափակի իր միջուկային ծրագիրը։ Սակայն ընդամենը երեք տարի անց՝ 2018թ․ ԱՄՆ-ը հայտարարեց պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին և վերականգնեց Իրանի դեմ խիստ պատժամիջոցները։ Մեկ տարի անց Իրանը իր հերթին հայտարարեց, որ փուլային կարգով կկրճատի վերը նշված պայմանագրի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունները։

Նախորդ Լուրը

Հայաստանը քայլեր է ձեռնարկում՝ Թուրքմենստանից գազ գնելու նպատակով

Հաջորդ Lուրը

«Սենատի որոշումից հետո Կալիֆորնիայում սպասվում է դատական գործընթացների տարափ». թուրք պատմաբան

Այլ Լուրեր

ԱՄՆ

CENTCOM. ԱՄՆ շրջափակման հետևանքով 23 նավ ստիպված է եղել հետ դառնալ

18/04/2026
ԱՄՆ

Tasnim. Իրանը դեռևս չի համաձայնվել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլին

18/04/2026
ԱՄՆ

Իրանի զինված ուժերը վերականգնել են Հորմուզի նեղուցի նկատմամբ խիստ վերահսկողությունը

18/04/2026
Հաջորդ Lուրը

«Սենատի որոշումից հետո Կալիֆորնիայում սպասվում է դատական գործընթացների տարափ». թուրք պատմաբան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի և ՌԴ-ի միջև խորհրդատվական ծրագիր է ստորագրվել

18/04/2026

CENTCOM. ԱՄՆ շրջափակման հետևանքով 23 նավ ստիպված է եղել հետ դառնալ

18/04/2026

Tasnim. Իրանը դեռևս չի համաձայնվել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլին

18/04/2026

Իրանի զինված ուժերը վերականգնել են Հորմուզի նեղուցի նկատմամբ խիստ վերահսկողությունը

18/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)