Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն երկօրյա այց կկատարի Սաուդյան Արաբիա: Տեղեկությունը հաստատել է Թուրքիայի ԱԳՆ-ը:
Չավուշօղլուն սաուդցի իր գործընկերոջ՝ արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան բին Աբդուլլահ ալ-Սաուդի հետ կքննարկի երկողմ հետաքրքրության հարցեր և տարածաշրջանային խնդիրներ:
Նշենք, որ սա թուրք բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցը կլինի թագավորություն 2018թ. ի վեր, երբ Ստամբուլում սպանվեց լրագրող Ջամալ Խաշոկջին: