Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Թբիլիսիում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի և ԵՄ դռները պետք է բաց լինեն «Արևելյան գործընկերության» երկրների, այդ թվում Վրաստանի համար:
Նրա խոսքով, «Արևելյան գործընկերության» ծրագրի երկրների հետ իրականացվող բարեփոխումները, որոնք պահանջում է Բրյուսելը, պետք է զուգահեռ ընթանան եվրաատլանտյան կառույցներում ինտեգրվելու հետ: Լեհաստանի նախագահը նաև ընդգծել է, որ Վրաստանն անդամակցության քայլեր է ձեռնարկել, և հույս ունի, որ այժմ կսահմանվեն կոնկրետ ժամկետներ և կհստակեցվեն ընթացակարգային հարցերը:
Դուդան հիշեցրել է, որ Լեհաստանը նույնպես անցել է այս ճանապարհը, և դա հեշտ չէր: «Սակայն ես կարող եմ խիզախորեն ասել, որ յուրաքանչյուր քայլ իսկապես արժեր»,-ասել է Լեհաստանի նախագահը: