18-02-2026 / 06:45
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանն առաջարկում է Սոթք-Խոզնավար հատվածից հետ քաշել հայկական և ադրբեջանական զինուժը, տեղակայել միջազգային դիտորդներ

2021/05/27 21:35
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում Հայաստան-Ադրբեջան սահմանային իրադրության լարվածության թոթափման նպատակով առաջարկեց Սոթք-Խոզնավար հատվածում հետ քաշել և հայկական, և ադրբեջանական զինուժը, տանել մշտական տեղակայման վայրեր, տեղակայել միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանի Դաշնության կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների ներգրավմամբ:

Այս առաջարկը Փաշինյանը հնչեցրեց Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի սահմանային տարածքներ այցից հետո: Նա տեղում ծանոթացել է իրադրությանը և Անվտանգության խորհրդի նիստում, որին մասնակցում էին նաև Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները, կիսվել է տպավորություններով ու առաջարկել իրադրության հանգուցալուծման պլան:

«Իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում սադրանքն անխուսափելիորեն կարող է վերածվել լայնածավալ բախման: Այդ նպատակով ես առաջարկում եմ իրավիճակի դիվանագիտական խաղաղ հանգուցալուծում և հանդես գալիս բաց առաջարկով՝ ուղղված միջազգային հանրությանն ու Ադրբեջանի իշխանություններին: Առաջարկը հետևյալն է՝ պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի Զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից: Ընդհանրապես այդ տարածքներից Զինված ուժերի ներկայացուցիչները վերադառնում են մշտական տեղակայման վայրեր, իսկ այդ տարածքներում տեղակայվում են միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներգրավվածությամբ: Որից հետո միջազգային հովանու ներքո տեղի ունենա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք»,- ասել է Փաշինյանը:

Նախորդ Լուրը

Շուտով սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման պլան կներկայացնեմ. Փաշինյան

Հաջորդ Lուրը

Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Այլ Լուրեր

Հայաստան

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

17/02/2026
Ադրբեջան

Ադրբեջանը հունվարին Հայաստան է արտահանել 2․4 մլն դոլարի արտադրանք

17/02/2026
SINGAPORE, SINGAPORE - FEBRUARY 03: Royal Australian Air Force F-35A fighter performs during the 10th Singapore Airshow on February 3, 2026 in Singapore. The Singapore Airshow 2026 opened on February 3 and runs till February 8. (Photo by Zhang Hui/VCG via Getty Images)
Անվտանգություն

ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է տեղափոխել ևս 18 հինգերորդ սերնդի F-35A կործանիչ

17/02/2026
Հաջորդ Lուրը

Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ոսկու գինը նվազել է 2.2%-ով

17/02/2026

Ուսանողուհին ստեղծել է հսկա փափուկ խաղալիք և հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում  

17/02/2026

Կհամագործակցեն Հայաստանի ազգային պատկերասրահն ու Փարիզի «Ժորժ Պոմպիդու» կենտրոնը

17/02/2026

Հորմուզի նեղուցը մասնակի կփակվի

17/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)