30-07-2026 / 22:26
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած միջպետական գանգատը չի ընդունել որպես նոր, ինքնուրույն գանգատ

2021/06/04 14:54
Ադրբեջան, Հայաստան, Քաղաքականություն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 3-ին ՀՀ կառավարությանը ծանուցել է, որ Ադրբեջանի կողմից հունիսի 1-ին և 2-ին ՄԻԵԴ է ներկայացվել նոր միջպետական գանգատ և միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջ, որոնք վերաբերում են ենթադրաբար ականապատված տարածքների քարտեզների՝ ՀՀ կողմից տրամադրելու պահանջին: Այս մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը:

«Սույն թվականի հունիսի 3-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՀ կառավարությանը ծանուցել է, որ Ադրբեջանի կողմից սույն թվականի հունիսի 1-ին և 2-ին ՄԻԵԴ է ներկայացվել նոր միջպետական գանգատ և միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջ, որոնք վերաբերում են ենթադրաբար ականապատված տարածքների քարտեզների ՀՀ կողմից տրամադրելու պահանջին:

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կողմից ներկայացված այս միջպետական գանգատը դիտարկել է որպես սույն թվականի հունվարին ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատի բաղկացուցիչ մաս՝ կցելով դրան: Այսպիսով, Եվրոպական դատարանը քննարկվող միջպետական գանգատը չի ընդունել որպես նոր, ինքնուրույն գանգատ:

Նշենք, որ իր հերթին ՀՀ կառավարությունը սույն թվականի մայիսի սկզբին Եվրոպական դատարան է ներկայացրել Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով դեռևս 2021 թվականի փետրվարի 1-ին ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատին լրացումներ՝ հավելելով նախկինում ներկայացված պահանջները և կցել նոր ապացույցներ:

Ինչ վերաբերում է միջանկյալ միջոց կիրառելու մասին ադրբեջանական կողմի պահանջին՝ այդ մասով Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությանը հայտնել է, որ դեռևս սույն թվականի մարտի 5-ին Եվրոպական դատարանի կողմից նույն հարցի առնչությամբ կայացվել է պահանջը մերժելու մասին որոշում՝ Դատարանի 39-րդ կանոնի, այսինքն միջանկյալ միջոցի շրջանակից դուրս լինելու պատճառաբանությամբ: Եվրոպական դատարանը շեշտել է, որ 2021 թվականի մարտի 5-ի որոշումը դեռ ուժի մեջ է և անհրաժեշտություն չկա նույն հարցի առնչությամբ նոր որոշում կայացնել»,-ասված է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության հայտարարության մեջ:

Նախորդ Լուրը

Քարաճառում ականի պայթյունից ադրբեջանական լրատվամիջոցների 2 աշխատակից է մահացել

Հաջորդ Lուրը

ԿԽՄԿ. Գազայի վերականգնման համար տասնամյակներ կպահանջվեն

Այլ Լուրեր

Հայաստան

Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուրը

30/07/2026
Ադրբեջան

Ադրբեջանում ընդդիմադիր լրագրողներին ու ակտիվիստներին դատապարտել են մինչև 15 տարվա ազատազրկման. դատավճիռը կբողոքարկվի

30/07/2026
Հայաստան

Եվրամիությունը 43,9 մլն եվրոյի դրամաշնորհ է տրամադրել Հայաստանին

30/07/2026
Հաջորդ Lուրը

ԿԽՄԿ. Գազայի վերականգնման համար տասնամյակներ կպահանջվեն

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուրը

30/07/2026

Ադրբեջանում ընդդիմադիր լրագրողներին ու ակտիվիստներին դատապարտել են մինչև 15 տարվա ազատազրկման. դատավճիռը կբողոքարկվի

30/07/2026

Եվրամիությունը 43,9 մլն եվրոյի դրամաշնորհ է տրամադրել Հայաստանին

30/07/2026

ԵՄ-ն Ուկրաինային լրացուցիչ 8,3 մլրդ եվրո կտրամադրի՝ նոր պայմաններով

30/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)