19-11-2025 / 20:14
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը ներկայացրեց 15 հայ գերիների Հայաստան վերադարձի մանրամասները

2021/06/12 22:36
Ադրբեջան, Անվտանգություն

Գավառում քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ 15 գերու Հայաստան վերադարձի մանրամասներին: Նա հայտնեց` գերիները րոպեներ առաջ հատել են են Հայաստանի սահմանը և գտնվում են Հայաստանում:

«Երկու օր առաջ հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ, ով ասաց որ ԱՄՆ պետքարտուղարի հանձնարարությամբ ունի առաքելություն` այս օրերի ընթացքում ինչ-որ մի ճեղքում ապահովել գերիների վերադարձի հարցում, և եթե պատրաստ ենք նման համագործակցության, իրենք պատրաստ են ներգրավվել գործին: Ես, բնականաբար, ասացի, որ պատրաստ ենք, և ահա այսօր գործադրված ջանքերի արդյունքում, այդ թվում` Վրաստանի վարչապետի, նաև ուզում եմ հիշատակել ԵՄ մեր գործընկերներին, որ նախորդ օրերին ջանքեր են գործադրել, մեր 15 գերեվարված եղբայրները վերադառնում են Հայաստան»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով` գերիները Ադրբեջանի Կարմիր կամրջով տեղափոխվել են Վրաստան, հետո Բագրատաշենով` Հայաստան, այժմ կտեղափոխվեն բուժզննության: Փաշինյանը հորդորեց հարազատներին ավելորդ աժիոտաժ չստեղծել, մի քանի ժամ էլ համբերել տեսակցելու համար:

«Մամուլում կար տեղեկատվություն, որ մենք ականապատ դաշտերի քարտեզ ենք փոխանցել Ադրբեջանին, դա ճիշտ է, համապատասխանում է իրականությանը, բայց ոչ թե քարտեզները փոխանակել ենք գերիների հետ, այլ քայլին քայլով ենք պատասխանել»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը իր հայտարարություններով անընդհատ շեշտում էր հումանիտար ականազերծման անհրաժեշտության մասին: Փաշինյանն ընդգծեց` խոսքն այն ականների մասին է, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով` նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո գերիների փոխանակման գործընթացին զուգընթաց պարբերաբար որոշակի թվով քարտեզներ փոխանակել են Ադրբեջանի հետ, որպեսզի կառուցողական մթնոլորտ լինի գերիների, զոհերի մարմինների փոխանակման հարցում, սակայն ժամանակի ընթացքում Ադրբեջանը դադարեցրել է գերիների վերադարձը և դիմել միջազգային կազմակերպություններին` պնդելով, թե Հայաստանը հրաժարվում է քարտեզներ տրամադրել: Փաշինյանը մանրամասնեց` նույնիսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Երևանում գտնվելու ժամանակ որոշ քարտեզներ ուղարկել է Բաքու:

«Մենք չենք ընկալում, որ քարտեզները փոխանակում ենք գերիների հետ, ընկալում ենք, որ քայլին պատասխանում ենք քայլով, պատրաստ ենք այս գործընթացը շարունակել և խնդիր ենք դրել առաջնահերթ, որ լիարժեք ավարտին հասցնենք գերիների վերադարձի գործընթացը»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով բոլոր միջազգային գործընկերներին այս հարցում աջակցելու համար:

Փաշինյանը ընթերցեց գերիների անունները` Արթուր Ստեփանյան` Արմավիրից, Գեղամ Էլիդեկյան` Արտաշատից, Ալեքսանդր Սեդրակյան` Արմավիրից, Էրիկ Գասպարյան` Երևանից, Սաշա Բաբայան` Մասիսից, Արտակ Անդրեասյան  էջմիածնից, Էրիկ Խաչատրյան` Մասիսից, Նարեկ Սերունյան՝ Հրազդան, գյուղ Քաղսիից, Սասուն Պետրոսյան` Արցախից, Վրույր Սարգսյան՝ Կոտայքից, Արմեն Հուդոյան` Գեղարքունիքից, Բորիս Հովհաննիսյան` Ալավերդիից, Արթուր Աբգարյան` Արմավիրից:

Փաշինյանի խոսքով` այս խմբի մեջ են Վարդենիսից վերջերս վեց գերեվարվածներից չորսը, նաև` Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում գերեվարվածներից մի քանիսը, նաև պատերազմի ընթացքում` հոկտեմբերին գերեվարված մի քանի հոգի:

Փաշինյանը վստահեցրեց` նախընտրելի անուններ չունի գերիների փոխանակման հարցում, քանի որ ՀՀ քաղաքացիների միջև չի կարող տարբերակում դնել:

«Ես չեմ կարող որևէ անուն տալ, որովհետև եթե մյուսների ընտանիքների հետ հանդիպեմ, չեմ կարող նրանց աչքերի մեջ նայել: Ես ասել եմ, որ մեզ համար միանշանակ է, որ մեր բոլոր եղբայրները պետք է վերադառանան, նրանցից ոչ մեկի մեջ տարբերություն չեմ դնում»,- ասաց նա:

Նախորդ Լուրը

Ադրբեջանը կրկին հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում․ OCCRP նոր զեկույցը. 1lurer.am

Հաջորդ Lուրը

Վերջ Նեթանյահուի 12-ամյա կառավարմանը. Նաֆթալի Բեննեթը ընտրվեց Իսրայելի վարչապետը

Այլ Լուրեր

Ադրբեջան

«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». կինն օգնություն է խնդրում. Ազատություն

19/11/2025
Անվտանգություն

Տրվել է «Էդ-Դաբաա» ատոմակայանի ռեակտորի կորպուսի ստեղծման ազդանշանը

19/11/2025
Անվտանգություն

Թրամփի հատուկ բանագնացը կհանդիպի «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդի հետ

19/11/2025
Հաջորդ Lուրը

Վերջ Նեթանյահուի 12-ամյա կառավարմանը. Նաֆթալի Բեննեթը ընտրվեց Իսրայելի վարչապետը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025

«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». կինն օգնություն է խնդրում. Ազատություն

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)