ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ դաշինքը Բրուսելում կայանալիք գագաթաժողովի ժամանակ չի հայտարարելու Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության վերաբերյալ ամսաթվեր կամ հնարավոր ժամկետներ:
«Մենք կհաստատենք 2008թ. Բուխարեսի գագաթաժողովի որոշում Վրաստանի և Ուկրաինայի նկատմամբ, այն, որ ՆԱՏՕ-ի դռները միշտ բաց են, և Ռուսաստանը ոչ մի ազդեցություն չունի այս գործընթացի վրա: Մենք այդ ժամանակ ոչինչ չենք խոսել անդամակցության վերաբերյալ և չենք խոսելու նաև այժմ»,-հայտարարել է Ստոլտենբերգը:
Նշենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվել, որ հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ հավանական է, որ Ուկրաինան և Վրաստանը անդամակցնեն Հյուսիսատլանտյան դաշինքին:







