Բաքվի դատարանում ավարտվել է Ադրբեջանի կողմից որպես «Ղարաբաղում կռված լիբանանցի վարձկան-ահաբեկիչ» ներկայացվող Վիգեն Աբրահամի Էուլջեքջյանի քրեական գործով դատական նիստը։
Շուշիի մերձակայքից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Նա հինգ տարի կանցկացնի բանտում, իսկ մնացած տարիները՝ խստացված ռեժիմի ուղղիչ հաստատությունում:
Վիգեն Էուլջեքյանը, ինչպես նաև լիբանանահայ Մարալ Նաջարյանը գերեվարվել էին նոյեմբերի 9-ին եռակողմ համաձայնագրից կնքվելուց հետո: Վիգեն Էուլջեքյանը որպես տաքսու վարորդ Նաջարյանին տեղափոխում էր Բերձոր՝ այնտեղից իր իրերը վերցնելու:
2021 թվականի մարտին Մարալ Նաջարյանն ազատ էր արձակվել և տեղափոխվել Լիբանան: