Հուլիսի 6-ին Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Մհեր Մկրտումյանը (նստավայրը՝ Աբու Դաբի) իր հավատարմագրերը հանձնեց Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա Ալ Խալիֆային:
Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում Համադ բին Իսա Ալ Խալիֆան շնորհավորեց դեսպան Մկրտումյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով բեղմնավոր դիվանագիտական առաքելություն: Բահրեյնի թագավորը հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ նոր շունչ կհաղորդի Հայաստանի և Բահրեյնի միջև համագործակցությանը:
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, դեսպան Մկրտումյանը նշեց, որ պատրաստկամ է ներդնել ջանքեր երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ: ՀՀ դեսպանը կարևորեց երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացումը, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացումը: