14-06-2026 / 20:39
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՊԿ ԳՔ-ի հայտարարությունները հիմք են տալիս, որ Ադրբեջանը Վերին Շորժայում սահմանային միջադեպ հրահրի․ ԱԽ քարտուղար

2021/07/07 10:43
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան

Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքում կազմակերպված պրովոկացիայի վրա որոշակիորեն ազդել են ՀԱՊԿ-ի կողմից հնչեցված որոշ հայտարարություններ։ Այս մասին Հանրային ՀԸ-ն եթերում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպին:

«Պարոն Զասի տված հարցազրույցում մեր հիմնական անհանգստությունն այն էր, որ ոչ կառուցողական բնույթի հայտարարությունները խաղաղ հանգուցալուծման գործընթացի վրա կարող են բացասական ազդեցություն ունենալ, և նման հայտարարություններն Ադրբեջանին պրովոկացիայի դիմելու հիմքեր են տալիս: Սահմանի կայունությունը այս պահին փխրուն է։ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններ են տարվում սահմանապահ ուժեր տեղակայելու ուղղությամբ՝ նման միջադեպերը բացառելու նպատակով։ Հուսով ենք, որ մոտ ապագայում կունենաք այնպիսի վիճակ, որ այն տարածքներում, որտեղ մայիսի 12-ից ճգնաժամ է ստեղծվել, տեղակայվեն ռուսական սահմանապահ զորքեր, լինի սահմանազատում և սահմանագծում», ասաց նա։

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ սահմանին ստեղծված իրավիճակի շուրջ ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլավ Զասի արած  հայտարարությունների մի մասը իրականությանը չի համապատասխանում և հավելեց, որ քայլեր են ձեռնարկում ՀԱՊԿ քարտուղարության այցը Հայաստան կազմակերպելու ուղղությամբ։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարվելիք այցին՝ ԱԽ քարտուղարը հայտնել է, որ օրակարգում նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերն են, սահմանային իրավիճակը և հայ-ռուսական հարաբերություններիր զարգացումը։

Անդրադառնալով տարածաշրջանում Թուրքիայի առաջարկած ձևաչափով համագործակցության առաջարկին` Արմեն Գրիգորյանը նշել է․

«Ամբողջությամբ հստակեցված չէ, թե «3+3»-ը ինչ ֆորմատ է իրենից ներկայացնում։ Բացի այդ, մենք ունենք եռակողմ ֆորմատ Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան, որը սահմանային իրավիճակով պայմանավորված սառեցված է, բայց մոտակա շրջանում սահմանային վիճակի լուծման դեպքում գնալու ենք այդ ֆորմատի առաջխաղացմանը»։

Նախորդ Լուրը

Դեսպան Մկրտումյանն իր հավատարմագրերն է հանձնել Բահրեյնի թագավորին

Հաջորդ Lուրը

Բայդենի օգնականը Սաուդյան Արաբիայի պաշտպանության փոխնախարարի հետ քննարկել է Իրանը և տարածաշրջանը

Այլ Լուրեր

Հայաստան

Ինտենսիվ տեղումները նպաստել են ՀՀ-ի ջրային պաշարների վերականգնմանը

12/06/2026
Ժամանց

Երևանում մարդատար ավտոմեքենաների համար կլինեն սահմանափակումներ. Ավինյան

12/06/2026
Ադրբեջան

Ադրբեջանում ավելի քան 800 հզ մարդ ունի ավելորդ քաշի խնդիր

12/06/2026
Հաջորդ Lուրը

Բայդենի օգնականը Սաուդյան Արաբիայի պաշտպանության փոխնախարարի հետ քննարկել է Իրանը և տարածաշրջանը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրացի վերլուծաբանը փորձել է վարկաբեկել ընդդիմադիր գործչին՝ նրան «հայկական արմատներ» վերագրելով

12/06/2026

Էրդողան, կործանիչներ և «Բայրաքթարներ»՝ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի ԱԱ հոլովակում

12/06/2026

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

12/06/2026

Ինտենսիվ տեղումները նպաստել են ՀՀ-ի ջրային պաշարների վերականգնմանը

12/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)