04-12-2025 / 15:18
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան խնդրում է մաքսակետը Կարծախից Ախալքալաք տեղափոխել

2021/07/08 11:58
Թուրքիա, Վրաստան, Տնտեսություն

«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հետ կապված խնդիրներ կան, դրանք մաքսային ընթացակարգերի հետ կապված խնդիրներ են»,-նախօրեին Բաթումիում ասել է Թուրքիայի առևտրի փոխնախարար Ռիզա Թունա Թուրագայը: Այս մասին հայտում է Aliq.ge-ը՝ վկայակոչելով «Բաթումելեբի» լրատվականին։

Հուլիսի 7-ին, Բաթումիում տեղի է ունեցել վրաց-թուրքական համատեղ մաքսային կոմիտեի 3-րդ հանդիպումը: Հանդիպմանը ստորագրվել է պարզեցված մաքսային միջանցքի մասին համաձայնագիր:

«Մենք կցանկանայինք, որ Ախալքալաքում իրականացվեն մաքսային բոլոր ընթացակարգերը: Որքան գիտեմ, դրա հնարավորությունը տարածքային առումով Ախալքալաքում կա: Մենք մաքսային գործողություններ ենք իրականացնում Կարսում՝ սահմանից մոտ 80 կիլոմետր հեռավորության վրա, և այդ հեռավորությունն ու անվտանգությունը վստահում ենք երկաթուղուն: [Կարծախիում] Որքան ես գիտեմ, սահմանին մաքսային ծառայություն չկա, օպերատորները ստիպված են լինում հաճախ գալ հեռավոր տարածքներից, ինչը սպասելու պատճառ է դառնում: Հետևաբար, եթե [Կարծախից] 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ախալքալաքում մաքսային ընթացակարգեր իրականացվեն, շատ ավելի հեշտ կլինի »,-բացատրել է Թուրքիայի առևտրի փոխնախարարը, թե ինչու է թուրքական կողմը խնդրում մաքսատները Ախալքալաք տեղափոխել:

Մաքսային կոմիտեի նիստը վարում էր Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավան: Թուրքիայի առևտրի փոխնախարարի առաջարկի վերաբերյալ նա ասել է, որ հարցը դրական լուծում կստանա:

«Ինչ վերաբերում է Ախալքալաքում մաքսազերծմանը, ապա, անկեղծ ասած, ես ամբողջությամբ ներգրավված չէի գործում: Ես ձեզ խոստանում եմ, որ մոտ ապագայում, վստահ եմ, որ մենք դրական որոշում կկայացնենք»,-Ռիզա Թունա Թուրագային ասել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար   Լեւան Կակավան:

Մաքսային կոմիտեի նիստից հետո «Բաթումելեբի» լրատվամիջոցը խոսել է Թուրքիայի առևտրի փոխնախարարի հետ` հարցնելով, թե ինչու է թուրքական կողմը պահանջում Կարծախի մաքսակետը տեղափոխել Ախալքալաք։

«Կարծախիում առկա ենթակառուցվածքը բավարար չէ մաքսային գործողություններն արագ իրականացնելու համար: Հետևաբար, մեզ համար կարևոր է, որ Ախալքալաքում իրականացվեն մաքսային ընթացակարգերը և այլևս ուշացումներ չլինեն:

Կարծում ենք, որ եթե Ախալքալաքում մաքսային գործողություններ իրականացվեն, ապա այդ ընթացակարգերը կարագանան»,-ասել է Թուրքիայի Հանրապետության առևտրի փոխնախարար Ռիզա Թունա Թուրագայը

Նախորդ Լուրը

Իսրայելի նոր նախագահը ստանձնեց պարտականությունները

Հաջորդ Lուրը

Իլհամ Ալիևը բարձրաձայնել է կրտսեր Հեյդարի հիվանդության մասին

Այլ Լուրեր

Տնտեսություն

Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար հաստատել է մոտ 175 միլիոն ԱՄՆ դոլար վարկային միջոցների համաձայնագիր

04/12/2025
Թուրքիա

Թուրքիայի ԱԳՆ. Ռուս-ուկրաինական բանակցությունները պետք է լինեն Թուրքիայում

04/12/2025
Ադրբեջան

Հանդիպել են Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները

04/12/2025
Հաջորդ Lուրը

Իլհամ Ալիևը բարձրաձայնել է կրտսեր Հեյդարի հիվանդության մասին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար հաստատել է մոտ 175 միլիոն ԱՄՆ դոլար վարկային միջոցների համաձայնագիր

04/12/2025

Հռոմի պապ Լևոն 14-րդը հանդիպել է Արամ Առաջինի հետ

04/12/2025

ԵԱՀԿ նախագահ. Մինսկի խմբի լուծարումը կենսական անհրաժեշտություն էր

04/12/2025

Կատարում Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը կմասնակցեն պանելային քննարկման

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)