07-04-2026 / 05:07
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Սադախլո-Բագրատաշեն անցման կետում կառուցվում է նոր կամուրջ

2021/07/09 13:57
Հայաստան, Վրաստան, Տնտեսություն, Քաղաքականություն

Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբետ գետի վրա մեկնարկեցին նոր կամրջի շինարարական աշխատանքները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»–ը՝ Սադախլո-Բագրատաշեն անցման կետում կառուցվող նոր կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Իզաբելա Մուրադյանը հուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում նշեց, որ հին կամուրջը վնասված է և տեխնիկապես այլևս ի վիճակի չէ սպասարկել Սադախլո-Բագրատաշեն անցման կետի ապրանքաշրջանառության և ուղևորափոխադրումների ծավալը, և բոլոր ծանրաքաշ մեքենաները հիմնականում մշտապես կանգնած են հերթերում, ուստի և տեխնիկական իմաստով, և ավելացվող ապրանքաշրջանառության ու ուղևորափոխադրումների իմաստով, ինչպես նաև ստրատեգիական նշանակության տեսանկյունից անհրաժեշտ էր ավելի մեծ թողունակություն, ավելի արագ և ավելի տեխնիկապես հագեցած ենթակառուցվածք ունենալը։

Մուրադյանը հայտնեց, որ նոր կառուցվող կամուրջը կազմված է երկու կամրջից, յուրաքանչյուրը՝ մեկ ուղղությամբ, երկու երթևեկելի գոտիներով, ջրահեռացման ու լուսավորության համակարգերով։ Նոր կամուրջն ավելի հարմարավետ է լինելու երթևեկության համար, կկարողանա սպասարկել շատ ավելի մեծ ծանրաբեռնվածություն՝ անվտանգ դարձնելով բեռնատար ու մարդատար մեքենաների շարժը:

«Կամուրջը լինելու է 160 մետր երկարությամբ։ Ունենալու է երկու կողմից մոտեցնող ճանապարհեր՝ Հայաստանի կողմից դեպի Վրաստան մոտ երկու տոկոս թեքությամբ։ Կամուրջի մեջտեղով անցնում է Դեբետ գետը, որը հանդիսանում է Հայաստանի և Վրաստանի սահմանը։ Շինարարության գումարը կազմում է 7 միլիոն 300 հազար եվրո։ Շինարարությունը նախատեսված է ավարտել 2022 թվականի մայիսին»,- ասաց Մուրադյանը։

Երկու երկրները կապող կամրջի շինարարությունը հայ-վրացական համատեղ ծրագիր է: Այն կառուցվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների համաֆինանսավորմամբ: Դեբետ գետի վրա նոր կամրջի շինարարության հիմնարկեքի պաշտոնական միջոցառմանը Հայաստանի կողմից կմասնակցեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, պաշտոնատար ծրագիրն իրականացնող կազմակերպության՝ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Վրացական կողմից կմասնակցի Վրաստանի տարածքային զարգացման ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն։ Ներկա կլինեն նաև կամրջի շինարարությունը ֆինանսավորող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, շինարարությունը (Ariana Tunnel Dam Co., Իրան) և տեխնիկական հսկողությունը (Goosung Engineering Co., Ltd և Korea Consultants International Co., Ltd., Կորեա) իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները։

Նախորդ Լուրը

Հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում ստեղծված իրավիճակը ուղիղ կապված չէ ԼՂ-ի հետ. Զախարովա

Հաջորդ Lուրը

ԵՄ-ն կարող է 2.6 միլիարդ եվրո մոբիլիզացնել Հայաստանում առաջնահերթ ծրագրերի իրականացման համար. Օլիվեր Վարհեի

Այլ Լուրեր

Անվտանգություն

Լուկաշենկո․ ՀԱՊԿ-ը պետք է զգուշությամբ մոտենա Հայաստանի հետ աշխատանքին

06/04/2026
Հայաստան

Պեսկով․ Հայաստանը չի կարող միաժամանակ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ լինել

06/04/2026
Իրան

Վրաստանն ԱՄՆ-Իրան հակասությունների համար հարթակ չէ. Պապուաշվիլիի պատասխանը Իրանի դեսպանին

06/04/2026
Հաջորդ Lուրը

ԵՄ-ն կարող է 2.6 միլիարդ եվրո մոբիլիզացնել Հայաստանում առաջնահերթ ծրագրերի իրականացման համար. Օլիվեր Վարհեի

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լուկաշենկո․ ՀԱՊԿ-ը պետք է զգուշությամբ մոտենա Հայաստանի հետ աշխատանքին

06/04/2026

Պեսկով․ Հայաստանը չի կարող միաժամանակ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ լինել

06/04/2026

Վրաստանն ԱՄՆ-Իրան հակասությունների համար հարթակ չէ. Պապուաշվիլիի պատասխանը Իրանի դեսպանին

06/04/2026

Թուրքիան հերքել է Իրանին զենք մատակարարելու մասին լուրերը

06/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)