20-11-2025 / 04:47
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՄ-ն կարող է 2.6 միլիարդ եվրո մոբիլիզացնել Հայաստանում առաջնահերթ ծրագրերի իրականացման համար. Օլիվեր Վարհեի

2021/07/09 15:16
Հայաստան, Քաղաքականություն

Եվրամիությունը 1,6 մլրդ եվրո կհատկացնի Հայաստանում «առաջնահերթ հատուկ ծրագրերի» իրականացմանը, որոնք ուղղված են երկրում տնտեսական աճ ապահովելուն և աշխատատեղերի ավելացմանը: Իսկ ընդհանուր առմամբ, Եվրամիությունը այս ծրագրի ներքո կարող է 2,6 մլրդ եվրո մոբիլիզացնել Հայաստանի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 9-ին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ ասել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին՝ նշելով, որ Հայաստան կատարած իր այցելության նպատակը տնտեսական և ֆինանսական ներդրումների այն մեծ փաթեթն է, որն ինքն իր հետ բերել է որպես նվեր հյուրընկալող հայկական կողմին: «Կարծում եմ՝ այս ծրագիրը լրջագույն հնարավորություն է ստեղծում Հայաստանի համար, և ես լիահույս եմ, որ մենք կարող ենք վարչապետի և փոխվարչապետի հետ ակտիվորեն աշխատել, որպեսզի սա իրականություն դառնա: Արդյունքներն ապահովելու համար 4 տարի ժամանակ ունենք: Ես իմ կողմից պատրաստ եմ», – նշեց Օլիվեր Վարհեին:

Նա հավելեց՝ պատրաստ են շատ մեծ չափի ներդրումը շատ օպերատիվ ձևով իրագործել Հայաստանի տնտեսական վերականգնման համար՝ Արևելյան գործընկերության ողջ տարածաշրջանի հետ: «Մենք աշխատել ենք այս ծրագրի վրա Հայաստանի կառավարության հետ: Այս ծրագրի արդյունքում տնտեսական աճը և աշխատատեղերի ավելացումը պետք է հնարավորինս արագ ապահովվեն համավարակից հետո, քանի որ Հայաստանը և հայ ժողովուրդը աշխատատեղերի և տնտեսական աճի կարիք ունեն այս ճգնաժամը հաղթահարելու համար», – ասել է Եվրամիության հանձնակատարը՝ պարզաբանելով, որ իրենք ցանկանում են ստեղծել առևտրային ուղիներ և կապակցվածություն եվրոպական շուկաների և եվրոպական տնտեսության հետ, որի միջոցով կկարողանան այս տարածաշրջանը շատ ավելի արագորեն մոտեցնել Եվրամիությանը:

«Մեր ծրագրով սեղանին դրվում է 2,3 մլրդ եվրոյի դրամաշնորհներ ողջ տարածաշրջանի համար, և ծրագրով հնարավոր է մեր միջազգային գործընկերների հետ միասին համախմբել առնվազն 17 մլրդ եվրոյի ներդրումներ ամբողջ տարածաշրջանի համար», – ասաց հանձնակատարը՝ նշելով, որ Հայաստանի պարագայում Եվրոպական միությունը առաջարկում է 5 առաջնահերթ ծրագիր:

«Առաջնահերթ հատուկ ծրագրեր», Օլիվեր Վարհեիի խոսքով, նշանակում է ներդրումների հիմնական ոլորտներ, բարեփոխման կարևոր ոլորտներ, որոնց միջոցով առաջիկա 4-5 տարիների ընթացքում տեղի իրողությունը կարող է զգալիորեն փոխվել Հայաստանի բնակչության համար, քանի որ կլինի աճ, կլինեն աշխատատեղեր, և մարդիկ լրիվ այլ՝ ավելի ուժեղ, ավելի դիմադրողունակ տնտեսություն կունենան:

Հանձնակատարը պարզաբանեց, որ Հայաստանին հատկացվող օգնության ծրագիրը ներառում է տրանսպորտային կապերի բարելավումը, հարավային շրջանների վերականգնում և դիմադրողունակության բարձրացում, էներգախնայողություն, վերականգնվող էներգետիկա, թվային վերափոխում և աջակցություն փոքր և միջին ձեռնարկություններին:

«Կարծում եմ՝ այս ծրագիրը լրջագույն հնարավորություն է ստեղծում Հայաստանի համար, և ես լիահույս եմ, որ մենք կարող ենք վարչապետի և փոխվարչապետի հետ ակտիվորեն աշխատել, որպեսզի սա իրականություն դառնա: Արդյունքներն ապահովելու համար 4 տարի ժամանակ ունենք: Ես իմ կողմից պատրաստ եմ», – նշեց Օլիվեր Վարհեին:

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին, որի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է, այսօր՝ հուլիսի 9–ին, հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հետ, որի արդյունքներով կողմերը հանդես են եկել հայտարարություններով:

Եվրոպական հանձնակատարի այցի ընթացքում, ինչպես տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, մտքեր են փոխանակվել Հայաստանի և Եվրոպական միության միջև ծավալված ակտիվ համագործակցության, գործընկերության ընթացիկ օրակարգի, ինչպես նաև հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջ: Կողմերը անդրադարձել են 2020 թվականին ի հայտ եկած ծանր մարտահրավերներին, մասնավորապես՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմին, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակին և հետկորոնավիրուսային ճգնաժամի հաղթահարմանը:

Նախորդ Լուրը

Սադախլո-Բագրատաշեն անցման կետում կառուցվում է նոր կամուրջ

Հաջորդ Lուրը

Թուրքիան ավարտին է հասցրել Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման նախապատրաստական աշխատանքները

Այլ Լուրեր

Հայաստան

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025
Հայաստան

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Հայաստան

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

19/11/2025
Հաջորդ Lուրը

Թուրքիան ավարտին է հասցրել Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման նախապատրաստական աշխատանքները

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)