04-12-2025 / 06:34
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Սոլեյմանիի սպանության հետ կապված՝ Հայաստանը դրսևորում է հավասարակշռված դիրքորոշում․ Իրանագետ

2020/01/05 23:41
Իրան, Տեսակետ

«Սոլեյմանիի սպանության թեման իրանական կողմը փորձում է օգտագործել նաև արտաքին քաղաքական հարթակներում՝ ԱՄՆ-ի հետ դիվանագտական և քարոզչական առճակատման համատեքստում, իսկ պաշտոնական Երևանի արձագանքը ստեղծված նուրբ իրավիճակին հավասարակշռված է և համաձայն դիվանագիտական էթիկայի կանոններին», այս մասին նշել է իրանագետ Ժաննա Վարդանյանը՝ մեկնաբանելով՝ հունվարի 3-ին Բաղդադում ամերիկյան հատուկ գործողության հետևանքով իրանցի բարձրաստիճան զորահրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո Իրան-ԱՄՆ հարաբերությունների լարվածության և դրա հետ կապված Հայաստանի դիրքորոշման հարցը։

Ըստ փորձագետի՝ Սոլեյմանիի սպանությունից հետո ԱՄՆ-ի դեմ դիվանագիտական, քարոզչական առճակատման համատեքստում իրանական կողմն ակտիվ քայլեր է իրականացնում նաև արտաքին քաղաքական ոլորտում՝ մասնավորապես միջազգային կառույցներում և մի շարք երկրների հետ երկկողմ շփումների ուղղությամբ։
«Այս օրերին ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Չինաստանի, Ռուսաստանի և այլ պետությունների՝ իր գործընկերների հետ։ Նրա գործընկերները հեռախոսազրույցների ընթացքում քննարկել են տարածաշրջանում ստեղծված լարվածությունը, իսկ որոշներն էլ ցավակցություն են հայտնել Սոլեյմանիի մահվան կապակցությամբ»,- նկատեց Վարդանյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, ապա, իրանագետի բնորոշմամբ, այն նման չափազանց նուրբ իրավիճակում այն զուսպ է եղել ու հավասարակշռված։ «Թե՛ Իրանը, թե՛ Միացյալ Նահանգները Հայաստանի համար շատ կարևոր բարեկամ և գործընկեր պետություններ են, ու Երևանը ձգտում է երկուսի հետ հարաբերություններն էլ բարձր մակարդակի վրա պահել՝ ձգտելով պահպանել հավասարակշռություն։ Նշվածի համատեքստում էր նաև միջադեպի առնչությամբ Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը», – ասաց Ժաննա Վարդանյանը։

Զարիֆ-Մնացականյան հեռախոսազրույցի բովանդակության մասով՝ փորձագետը նշեց՝ չափազանց կարևոր է, որ հայկական կողմը պահպանել է դիվանագիտական էթիկայի կանոնները, ի տարբերություն, օրինակ, հարևան Ադրբեջանի, ներկայացնելով, թե ում կողմից է նախաձեռնված եղել հեռախոսազրույցը։ Դրա ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը ՀՀ կառավարության անունից ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին Սոլեյմանիի մահվան կապակցությամբ։ Առաջին հայացքից՝ սա կարող է դիտվել որպես աջակցություն, բայց իրականում Մնացականյանը ցավակցել է պաշտոնյայի մահվան կապակցությամբ՝ անկախ նրա անձի և գործունեության նկատմամբ վերաբերմունքից։

Մյուս կողմից, հայկական կողմը անհանգստություն է հայտնել առաջացած լարվածության վերաբերյալ՝ առանց որևէ կողմին մեղադրելու կամ որևէ մեկին սատարելու։ Հավատարիմ սեփական արտաքին քաղաքականության սկզբունքներին՝ Երևանը հանդես է գալիս տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանման օգտին»,- եզրափակեց իրանագետը։

Նախորդ Լուրը

ՀՀ ԱԳՆ. Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունները կարող են վտանգել տարածաշրջանային խաղաղությունը

Հաջորդ Lուրը

Իրանական կայքը՝ ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած կեղծ լուրերի վերաբերյալ

Այլ Լուրեր

Իրան

Իրանցի հայտնի կինոռեժիսոր Ջաֆար Փանահին դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման

02/12/2025
Իրան

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահի՝ միջազգային հարցերով հատուկ օգնականի հետ

02/12/2025
Իրան

Թեհրանում չափազանց կարևորում են Իրանի ներկայությունը Սյունիքում

01/12/2025
Հաջորդ Lուրը

Իրանական կայքը՝ ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած կեղծ լուրերի վերաբերյալ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025

Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ

03/12/2025

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)