16-09-2025 / 23:00
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը միջանցքի հարց չի քննարկել և չի քննարկելու․ ՀՀ փոխվարչապետ

2021/08/31 14:36
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան

Մայիսի 12-ին Սյունիքի ու Գեղարքունիքի հատվածներում Ադրբեջանի զինծառայողների կողմից ՀՀ պետական տարածք ներխուժումից օրեր անց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողներին ասաց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման նպատակով ընթացող եռակողմ հանձնաժողովի աշխատանքները դադարեցվել են։ Փոխվարչապետը նշել էր, որ սահմանային լարվածության նման պայամաններում հնարավոր չէ դրա արդյունավետ աշխատանքը։ 

Ադրբեջանի զինծառայողները դեռ չեն վերադարձել իրենց դիրքեր, ավելին՝ ժամանակ առ ժամանակ սրվում է իրավիճակը՝ թե Գեղարքունիքի, թե Սյունիքի, թե Տավուշի սահմանային հատվածներում։ Սակայն օրեր առաջ՝ օգոստոսի 17-ին, վերսկսեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի կողմից գլխավորվող տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ խմբի աշխատանքը:

Civic.am-ն այդ առթիվ գրավոր հարցեր է ուղղել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ 

– Պարոն փոխվարչապետ, հաշվի առնելով Ձեր հայտարարությունը, որ սահմանային լարվածության նման պայամաններում հնարավոր չէ հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը, կարելի՞ է իմանալ՝ որ կողմի  նախաձեռնությամբ են վերսկսվել աշխատանքները։

– Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ աշխատանքային խումբն իր աշխատանքները վերսկսել է ռուսական կողմի առաջարկով, և դա պայմանավորված է տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման, տարածաշրջանային կայունության և երկարատև հաստատման կայունության հրամայականով։

-Իսկ ներկայիս սահմանային լարվածությունն արդյոք չի՞ ազդում հանձնաժողովի շրջանակում արդյունավետ աշխատանքներ իրականացնելու վրա։

– Հայաստանը կարևորում է 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ․ նոյեմբերի 11-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունների ամբողջական կյանքի կոչումը, ինչը կարող է տարածաշրջանային կայունության և երկարատև խաղաղության հաստատման խթան դառնալ։ Հայաստանի սահմաններին հրահրվող սադրանքներն ու ոտնձգությունները, բնականաբար աշխատանքների արդյունավետ ընթացքի վրա բացասական ազդեցություն ունեն, սակայն ՀՀ կառավարությունը մտադիր է օգտագործել ցանկացած բանակցային հարթակ և հնարավորություն կառուցողական երկխոսության համար՝ ՀՀ շահերի առաջմղման նպատակով։  

– Ո՞ր փուլում է գտնվում բանակցային գործընթացը, ի՞նչ հարցեր են քննարկվել։

– Տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեքստում փորձագիտական մակարդակով ուսումնասիրվում են միջազգային փոխադրումների հետ կապված տեխնիկական և ենթակառուցվածքային հնարավորությունները, սահմանային, մաքսային և այլ տիպի հսկողության իրականացման հարցերը՝ ԱՊՀ նորմատիվ իրավական բազայի, ինչպես նաև այլ բազմակողմ միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների կարգավորումների շրջանակներում, որոնց Հայաստանը միացած է կամ կողմ է։ Նույն համատեքստում գնահատվում է նաև տարածաշրջանի այլ երկրների տրանսպորտային ենթակառուցվածքների և ուղիների հետ հնարավոր կապերի տնտեսական և լոգիստիկ էֆեկտները։ 

– Արդյո՞ք ադրբեջանական կողմը բանակցային օրակարգ է բերել Սյունիքի միջանցքի խնդիրը։

– Ինչպես բազմիցս նշվել է միջանցքի կամ միջանցքային տրամաբանությամբ հարցեր հայկական կողմը չի քննարկել և չի քննարկելու, իսկ աշխատանքային խմբում ներգրավված այլ կողմերի ցանկություններ մեկնաբանելը ճիշտ չենք համարում։ 

Նարա Մարտիրոսյան

Նախորդ Լուրը

Ասադը հանդիպել է Իրանի ԱԳՆ-ի ղեկավարի հետ

Հաջորդ Lուրը

ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է Լավրով-Միրզոյան հանդիպման օրակարգային հարցերը

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ադրբեջանն ավելացնում է ռազմական բյուջեն

16/09/2025
Արցախ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի պապի հետ քննարկել է ռազմագերիների ազատ արձակման հարցը

16/09/2025
Իրան

Իրանը շարունակում է աջակցել տարածաշրջանում հարատև կայունություն և խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերին. Մեհդի Սոբհանի

16/09/2025
Հաջորդ Lուրը

ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է Լավրով-Միրզոյան հանդիպման օրակարգային հարցերը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել Իսրայելի զինուժի գործողություններին Գազայում

16/09/2025

Էրդողանը Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ

16/09/2025

Ադրբեջանն ավելացնում է ռազմական բյուջեն

16/09/2025

Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող 1-ին երկիրն է

16/09/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)