11-07-2026 / 22:55
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մոսկվան վերահաստատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման- սահմանազատման անհրաժեշտությունը

2021/09/17 10:05
Ադրբեջան, Կարևոր, Հայաստան

Սյունիքի Կապան-Գորիս միջպետական ճանապարհի խնդրահարույց հատվածներում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածներում ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարներն ստուգելը և դրանց վարորդներից գումար գանձելը հերթական անգամ հաստատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները սկսելու անհրաժեշտությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ամենշաբաթյա հեռավար ճեպազրույցի ընթացքում մեկնաբանելով հայ լրագրողի բարձրացրած հարցը Կապան-Գորիս միջպետական ճանապարհի խնդրահարույց հատվածներում տիրող իրավիճակի և, մասնավորապես, այն փաստի առնչությամբ, որ ադրբեջանական կողմը նշված ճանապարհին ստուգում է իրանական բեռնատարների վարորդների փաստաթղթերը և գումարներ է գանձում նրանցից:

Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տիրող իրավիճակին:

«Ռուսաստանի առաջարկները այդ հարցի առնչությամբ փոխանցվել են ե՛ւ Բաքվին, ե՛ւ Երևանին: Մենք ակնկալում ենք, որ շուտով կստանանք պատասխան՝ հետագա ընթացքը ձևավորելու նպատակով: Զուգահեռաբար կշարունակենք Ադրբեջանի և Հայաստանի հետ համատեղ ջանքեր գործադրել տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ՝ բարձրագույն մակարդակով 2020-ի նոյեմբերի 9-ին և 2021-ի հունվարի 11-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների համաձայն», – նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Նախորդ Լուրը

Ռուս խաղաղապահներն Արցախի Հանրապետության 27 դիտակետերում պլանային համալիր վարժանք են անցկացրել

Հաջորդ Lուրը

Իբրահիմ Ռաիսին հուսով է, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամկետում լավ և դրական քայլեր կիրականացվեն

Այլ Լուրեր

Կարևոր

Այսօրվանից ուժի մեջ է մտել «Ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվել

10/07/2026
ԱՄՆ

Ամերիկացի ինժեներները «TRIPP» նախագծի շրջանակներում ժամանել են Հայաստան

10/07/2026
Ադրբեջան

Թուրքիան ու Ադրբեջանը ռազմական համագործակցության զարգացման հարցեր են քննարկել

10/07/2026
Հաջորդ Lուրը

Իբրահիմ Ռաիսին հուսով է, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամկետում լավ և դրական քայլեր կիրականացվեն

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու նախագիծը

10/07/2026

Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իսրայելը ներգրավվի Իրանի դեմ հարվածներին

10/07/2026

Amnesty International-ը պահանջում է հետաքննել Լիբանանում իսրայելական հարվածները, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

10/07/2026

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)