Հայաստանի տարածքում իրանական բեռնատարների կուտակման խնդիր այս պահին չկա: Այս մասին հայտնել է Իրանի ճանապարհային բեռնափոխադրումների և սպասարկման կազմակերպության միջազգային բեռնափոխադրումների գրասենյակի տնօրեն Ջավադ Հեդայաթին ILNA-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Հայաստանում ԻԻՀ դեսպանատունը հետամուտ է այլընտրանքային ճանապարհի կառուցման խնդրին, քանի որ ճանապարհի մի հատվածը բեռնատարների համար երթևեկելի չէ:
Հեդայաթին ավելացրել է, որ նոր ճանապարհի կառուցումը դանդաղում է լեռնային տեղանքի, արդեն նաև ցուրտ եղանակների պատճառով։
Ըստ նրա՝ իրանցի գործարարները իրենց գործունեությանը կազմակերպում են ստեղծված խնդիրներին համապատասխան՝ մինչև իրադրության վերջնական հստակեցում