31-01-2026 / 00:15
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանը չի կարող հանդուրժել տարածաշրջանում աշխարհաքաղաքական ու սահմանների փոփոխություններ. Իրանի ԱԳ նախարար

2021/10/04 11:14
Ադրբեջան, Անվտանգություն, Իրան

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռուստատեսային ծրագրերից մեկի եթերում անդրադարձել է  Իրանի ու Ադրբեջանի հարաբերություններում լարվածությանը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով farsnews.ir-ն, ԻԻՀ ԱԳ նախարարը, մասնավորապես, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի ընթացքում ահաբեկչական որոշ հոսանքներ են տեղափոխվել «այս ճգնաժամային տարածաշրջան»։

«Սիոնիստական ռեժիմն էլ փորձեց հնարավորինս օգտագործել ստեղծված առիթը և Իրանի սահմաններին մոտ գտնվելու համար Ադրբեջանի որոշ հատվածներում ներկայություն ապահովեցին։ Մենք հենց այդ ժամանակ քաղաքական, ռազմական, անվտանգային մակարդակներում դիվանագիտական խողովակներով մեր մտահոգությունները հայտնեցինք»,- ընդգծել է ԻԻՀ ԱԳ նախարարը և հավելել. «Ադրբեջանի հետ լավ ու զարգացող հարաբերություններ ունենալը մեր ուշադրության կենտրոնում է, բայց մեր սահմանների հարևանությամբ սիոնիստական ռեժիմի տարրերի ներկայությունը չենք հանդուրժելու, տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունը, սահմանների փոփոխությունը չենք կարող հանդուրժել, մենք դրա նկատմամբ մեծ զգայունություն ունենք»։

«Վերջին օրերին զորավարժության անցկացմամբ սիոնիստներին ու ահաբեկիչներին ուղերձ հղեցինք։ Իհարկե, Ադրբեջանի նախագահը Իրանի հասցեին բացասական խոսքեր էր ասել, և մենք դիվանագիտական ճանապարհով մեր բողոքը հայտնեցինք։ Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը ես այդ նկատառումներն ասացի, նշեցի, որ ձեր դրությունը ըմբռնում ենք, սիոնիզմի ու ահաբեկիչների վտանգը ձեր տարածքում և ձեր ու հարևան երկրների դեմ հասկանում ենք, և ակնկալում ենք, որ Ադրբեջանի պաշտոնյաները կշտկեն այդ հայտարարությունները։ Ի վերջո երկու ժողովուրդները վաղեմի հարաբերություններ ունեն, և չպետք է թույլ տալ, որ արտաքին խաղացողները ազդեն երկու երկրների հարաբերությունների վրա։ Դիվանագիտական խողովակներով, այդ թվում՝ Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը դրական ուղերձներ ենք ստացել։ Կարծում եմ՝ այս փուլն անցնում ենք և շուտով տարանցման խնդիրների վերաբերյալ քննարկումներ ենք ունենալու։

Աշխարհաքաղաքական իրադրության վերաբերյալ մենք մեծ զգայունություն ունենք։ Մենք Ադրբեջանին հստակ ասել ենք, որ Իրանը ուշադրությամբ հետևում է այդ զարգացումներին, տարածաշրջանում սահմանների փոփոխությունը մեզ համար ընդունելի չէ։ Սակայն իրականությունն այն է, որ այս զարգացումների հետևում արտաքին դերակատարներ են, սիոնիստներն ու ահաբեկիչները, որոնք ցանկանում են անկայունություն առաջացնել տարածաշրջանում։ Մենք առավելագույնս օգնելու ենք, որ Ադրբեջանը, որը մեր լավ հարևանն է, չընկնի այդ թակարդը և սիոնիստների ու ահաբեկիչների գործունեության դաշտի չվերածվի, և տարածաշրջանի երկրների միջազգայնորեն ճանաչված սահմաններում փոփոխություններ չլինեն։ Իրանն Ադրբեջանի մեծ հարևանն է և դիվանագիտական ճանապարհով ուղերձներ ենք փոխանակել և շատ լավատես ենք։ Հնարավոր է՝ Ադրբեջանի պաշտոնյաները թշնամու գործողությունների ազդեցության տակ են ընկել և նրանց որոշ հայտարարությունների արմատները այդտեղից են սկիզբ առնում։ Սակայն մենք մեծ զգայունությամբ ու վճռականությամբ հետամուտ ենք այս խնդրին և, տա Աստված, շուտով տարանցման ճանապարհին ստեղծված խնդիրները նախատեսված միջոցառումներով կվերացվեն»,- ասել իրանցի պաշտոնյան։

Նախորդ Լուրը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Իրան

Հաջորդ Lուրը

Սաուդիան Արաբիայի ԱԳՆ-ն հաստատել է. Իրանի հետ բանակցություններ են ընթանում

Այլ Լուրեր

Անվտանգություն

Տարածքային պաշտպանության և վարժական հավաքների համակարգը պաշտպանության կարևոր բաղկացուցիչ է․ Պապիկյան

30/01/2026
Ադրբեջան

Փոթիի և Բաքվի նավահանգիստների միջև գործարկվել է հատուկ բլոկ-գնացք

30/01/2026
Անվտանգություն

Քրդական ուժերը համաձայնել են միանալ սիրիական բանակին

30/01/2026
Հաջորդ Lուրը

Սաուդիան Արաբիայի ԱԳՆ-ն հաստատել է. Իրանի հետ բանակցություններ են ընթանում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Տարածքային պաշտպանության և վարժական հավաքների համակարգը պաշտպանության կարևոր բաղկացուցիչ է․ Պապիկյան

30/01/2026

Փոթիի և Բաքվի նավահանգիստների միջև գործարկվել է հատուկ բլոկ-գնացք

30/01/2026

Միրզոյանն ու Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի իրականացմանը վերաբերող հարցեր

30/01/2026

Քրդական ուժերը համաձայնել են միանալ սիրիական բանակին

30/01/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)