27-04-2026 / 21:46
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻԵԴ-ը մերժել է բլոգեր Լապշինի գործով Ադրբեջանի բողոքը

2021/10/12 14:42
Ադրբեջան, Քաղաքականություն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը՝ 5 դատավորներով, հոկտեմբերի 11-ին կայացած նիստում որոշել է մերժել Ադրբեջանի վերաքննիչ բողոքը «Լապշինն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ վճռի դեմ։

Այսպիսով Լապշինի գործով մայիսի 20-ին հրապարակված ՄԻԵԴ վճիռը դառնում է վերջնական։
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը միաձայն որոշել էր, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտումներ՝ (կյանքի իրավունք. արդյունավետ քննություն կատարելու պարտավորություն)։

ՄԻԵԴ-ը հաստատել էր, որ առկա բժշկական և այլ ապացույցները պարզ ցույց են տալիս, որ դիմումատուի կյանքը լուրջ և անմիջական վտանգի տակ է եղել։

ՄԻԵԴ-ը որոշել է, որ Ադրբեջանը պետք է Լապշինին վճարի 30 հազար եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Գործը վերաբերում է ռուս-հրեա ծագմամբ ճանապարհորդ, բլոգեր Ալեքսանդր Լապշինին, որի նկատմամբ Ադրբեջանը գործ էր հարուցել՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։ Վերջինս ձերբակալվեց Բելառուսում 2017 թվականին հունվարին  ու արտահանձնվեց Ադրբեջանին։ Ադրբեջանում Լապշինի նկատմամբ բանտում մահափորձ տեղի ունեցավ, ինչն էլ արձանագրվել է ՄԻԵԴ կողմից։

2017 թվականի հուլիսի 20-ին Լապշինն Ադրբեջանում դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման։ Միջազգային ճնշումներից հետո 2017 թվականի սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր Ալեքսանդր Լապշինին համաներում շնորհելու մասին։ Լապշինը մոր՝ Բելա Լապշինայի հետ Բաքու-Թել Ավիվ չվերթով մեկնել է Իսրայել։

Նախորդ Լուրը

Մենք ունենք հստակ տեղեկություն. Իրանի ԱԳՆ խոսնակը՝ Ադրբեջանում ահաբեկիչների ներկայության մասին

Հաջորդ Lուրը

Իսրայելի վարչապետը հաջորդ շաբաթ հանդիպելու է Պուտինի հետ

Այլ Լուրեր

Հայաստան

«ՀԱԿՊ-ում Հայաստանի անդամակցության ապասառեցում նախատեսված չէ»․ Նիկոլ Փաշինյան

23/04/2026
Թուրքիա

Թուրքական աղբյուր. Ալիջան սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին

23/04/2026
Թուրքիա

ՀՀ ԱԽ քարտուղարը Հունաստանում հանդիպել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլի հետ

23/04/2026
Հաջորդ Lուրը

Իսրայելի վարչապետը հաջորդ շաբաթ հանդիպելու է Պուտինի հետ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ճգնաժամ Վրաստանի ընդդիմադիր դաշտում․ «Միասնական ազգային շարժումը» սպառնում է լքել ընդդիմության դաշինքը

27/04/2026

Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի գործով

27/04/2026

Սպիտակ տան թղթակիցների ընթրիքին կրակոցներ արձակողը հյուրանոցի հյուրերից մեկն է եղել

27/04/2026

«Շիրակ Ավիան» թռիչքներ կիրականացնի Երևան-Տաշքենդ-Երևան չվերթով

27/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)