18-02-2026 / 07:04
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչու է՞ նորից ջղաձգվում Ալիևը

2021/10/21 12:58
Ադրբեջան, Տեսակետ

Վերջին շրջանում Իլհամ Ալիևի պարբերական ջղաձգումները, որոնք դրսևվորվում են նաև Հայաստանի հանդեպ թշնամական հռետորաբանության ակտիվացմամբ և սահմանային ռազմական սադրանքներով, կարելի է բացատրել նաև ԼՂ հիմնախնդրի հետ կապված որոշ ուշագրավ զարգացումներով։ Այս համատեքստում պետք է ընդգծել, որ հայկական ուղղությամբ Բաքվի ցանկացած ակտիվացում երկրորդական էֆֆեկտով թիրախավորում է նաև Մոսկվային՝ որպես հետպատերազմյան ժամանակահատվածում գետնի վրա ծավալվող գործընթացների առանցքային միջնորդ։ Ասել է թե՝ Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների պարբերական խախտումները և՛ գործառնական մակարդակում, և՛ հեղինակության մասով բացասաբար ազդեցություն են ունենում նաև Ռուսաստանի վրա։

Մինչդեռ ալիևյան վերջին ցայտնոտի պատճառ կարելի դիտարկել ոչ միայն տարածաշրջանում արձանագրվող մի շարք օբյեկտիվ իրողություններ, որոնք դրսևորվում են տարբեր միջնորդական ձևաչափերի և տարածաշրջանում շահեր հետապնդող մի շարք դերակատարների կողմնակի ակտիվությամբ (ԵԱՀԿ ՄԽ, «Վրացական հարթակ», ԵՄ, Իրան, Հնդկաստան և այլն)։ Քանի որ այդ իրողություններն իրենց հերթին արդեն իսկ զգալիորեն նվազեցրել են պատերազմում տարած հաղթանակի էֆֆեկտը և դրա կապիտալիզացման փորձերը տարածաշրջանի մակարդակում (ներադրբեջանական գործընթացներում նույն խնդիրը մեկ այլ վերլուծության թեմա է)։ Հետևաբար, Բաքվի անհանգստությունը կարելի է բացատրել հենց Ռուսաստանի դիրքորոշման և հռետորաբանության մեջ նկատվող որոշ ուշագրավ խմբագրումներով։

Մասնավորապես, բացի բոլոր հնարավոր հարթություններում Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում նկատվող աննախադեպ ակտիվությունից, ուշագրավ փոփոխություններ են նկատվում ԼՂ հիմնախնդրի հետ կապված պաշտոնական Մոսկվայի հռետորաբանության մեջ, ընդ որում՝ հնարավոր ամենաբարձր մակարդակում։ Որպես օրինակ՝ արդեն կրկնակի անգամ թեմատիկ անդրադարձներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ռուս խաղաղապահների՝ ոչ թե ԼՂ-ում, այլ Հայաստանի տարածքում խաղաղապահ առաքելություն իրականացնելու շեշտադրումն է։ Մասնավորապես, նման առաջին հայտարարությունը սեպտեմբերի 29-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման մեկնարկին Վ. Պուտինի խոսքում հնչեցված հետևյալ միտքն էր․ «Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանին հրադադարի վերահսկման կենտրոնը (Աղդամում տեղակայված հրադադարի համատեղ մշտադիտարկման ռուս-թուրքական կենտրոն) ակտիվ գործունեություն է ծավալում»։ Իսկ արդեն հոկտեմբերի 15-ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ունեցած ելույթում ԼՂ հակամարտությանն անդրադառնալիս, ՌԴ նախագահը նշել է. «Մեր երկրի ակտիվ աջակցության շնորհիվ հակամարտությունը հնարավոր եղավ կանգնեցնել (կանգնեցնելը հանգուցալուծել չէ, որի մասին պնդում են Բաքուն և Անկարան), և ռուսական խաղաղապահ զորախումբը որպես հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավոր է հանդես գալիս։ Մեր օժանդակությամբ իրականացվում է հումանիտար բեռների տեղափոխում, ականազերծվում են տարածքներ, ընդ որում, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել՝ երկու կողմից էլ, երկու տարածքներում էլ՝ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի տարածքում»։ Այսինքն՝ ՌԴ նախագահը հերթական անգամ ականազերծման գործողությունները ներկայացնում է ոչ թե ԼՂ-ում, այլ Հայաստանում։

Հետևաբար ռուս խաղաղապահները գործում են Ռուսաստանի դաշնակից Հայաստանի տարածքում, ինչն առնվազն Մոսկվայի տեսանկյունից բավականաչափ դյուրացնում է խաղաղապահ առաքելության գործունեության ժամկետի երկարաձգման խնդրի լուծումը, եթե ադրբեջանական կողմն այդ հարցում 4 տարի անց ունենա ինչ-ինչ վերապահումներ։ Վստահաբար, պաշտոնական Մոսկվայի նման շեշտադրումները չէին կարող աննկատ մնալ Բաքվում։ Եվ չի բացառվում, որ Ռուսաստանի՝ հետպատերազմյան շրջանում ստանձնած միջնորդության գոտում պարբերաբար լարվածություն հրահրելով, ադրբեջանական կողմը ձգտում է ստանալ առանձին սակարկությունների հնարավորություն, որի շրջանակում էլ պարզել Ռուսաստանի հռետորաբանության փոփոխության նպատակը։

Նախորդ Լուրը

Ամերիկյան ռազմաբազան Սիրիայում ենթարկվել է հարձակման

Հաջորդ Lուրը

Ադրբեջանն ազատ է արձակել Սյունիքում ձերբակալված իրանցի վարորդներին

Այլ Լուրեր

Կարևոր

ԵՄ-Վրաստան գործընկերության կարգավորման համար դեռևս չկան իրատեսական լուծումներ. վրացագետ

17/02/2026
Ադրբեջան

Ադրբեջանը հունվարին Հայաստան է արտահանել 2․4 մլն դոլարի արտադրանք

17/02/2026
Ադրբեջան

Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել

17/02/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանն ազատ է արձակել Սյունիքում ձերբակալված իրանցի վարորդներին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ոսկու գինը նվազել է 2.2%-ով

17/02/2026

Ուսանողուհին ստեղծել է հսկա փափուկ խաղալիք և հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում  

17/02/2026

Կհամագործակցեն Հայաստանի ազգային պատկերասրահն ու Փարիզի «Ժորժ Պոմպիդու» կենտրոնը

17/02/2026

Հորմուզի նեղուցը մասնակի կփակվի

17/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)