10-07-2026 / 14:17
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Էրդողանը հրաժարվել է արեւմտյան 10 երկրների դեսպանների արտաքսման սպառնալիքներից

2021/10/26 10:23
Թուրքիա, Կարևոր, Քաղաքականություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է արեւմտյան 10 երկրների դեսպաններին արտաքսելու սպառնալիքներից՝ բանտարկված բարեգործ Օսման Կավալային նրանց աջակցության պատճառով, ինչը հնարավորություն է տվել մեղմել հնարավոր դիվանագիտական ​​ճգնաժամը, հայտնել է AP-ն։

«Մենք համարում ենք, որ այս դեսպանները, որոնք կատարել են Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածով նախատեսված իրենց պարտավորությունները, այժմ ավելի զգույշ կլինեն իրենց հայտարարություններում», – ասել է նա Անկարայում կառավարության երեք ժամ տեւած նիստից հետո, հեռուստատեսային ելույթում:

Անցյալ շաբաթ դեսպանները, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի դեսպանները, կոչ են արել ազատ արձակել բարեգործ Օսման Կավալային, ով չորս տարի գտնվում է թուրքական բանտում՝ սպասելով դատավարությանը, որը, շատերի կարծիքով, անհիմն է: Կոչին միացել են նաեւ Նիդեռլանդների, Կանադայի, Դանիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի եւ Նոր Զելանդիայի դեսպանները։

Անկարայում ԱՄՆ դեսպանությունն այսօր Twitter-ում գրել է, որ «աջակցում է 41-րդ հոդվածի պահպանմանը», որը սահմանում է դիվանագետների պարտականությունը՝ հարգել ընդունող պետության օրենքները եւ չմիջամտել ներքին գործերին: 

«Նրանք, ովքեր նախկինում կերտել են մեր երկիրը այնպես, ինչպես ցանկացել են, խուճապի մատնվեցին, երբ Թուրքիան հանդես եկավ սեփական դիրքորոշմամբ», – հանդիպումից հետո հայտարարել է Էրդողանը: Նա նախնական հայտարարությունը որակել է որպես ուղղակի հարձակում Թուրքիայի դատական ​​համակարգի եւ ինքնիշխանության վրա: «Մեր նպատակը ճգնաժամ ստեղծելը չէ, այլ մեր երկրի արժանապատվության պաշտպանությունն է։ Նա, ով չի հարգում մեր երկրի անկախությունը եւ մեր ազգի զգայունությունը, անկախ իր կոչումից, չի կարող մնալ այս երկրում»։

Շաբաթ Էրդողանը հայտարարել է, որ կարգադրել է դեսպաններին պերսոնա նոն գրատա հայտարարել՝ ճանապարհ հարթելով Թուրքիայից նրանց վտարման համար։

Նախորդ Լուրը

Լիբանանը նոյեմբերին մեկնարկելու է բանակցությունները ԱՄՀ-ի հետ

Հաջորդ Lուրը

Սիրիայում ռուս զինվորականների շարասյան առջև ռումբ է պայթել

Այլ Լուրեր

Ադրբեջան

Թուրքիան ու Ադրբեջանը ռազմական համագործակցության զարգացման հարցեր են քննարկել

10/07/2026
Թուրքիա

Ստամբուլում անհայտ անձը վնաս է հասցրել հայկական եկեղեցու գերեզմանատանը

10/07/2026
Ադրբեջան

Էրդողան. Հարավային Կովկասի հարցը չի եղել իմ ու Թրամփի օրակարգում

09/07/2026
Հաջորդ Lուրը

Սիրիայում ռուս զինվորականների շարասյան առջև ռումբ է պայթել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Զինված անձինք կրակ են բացել Ալի Խամենեիի դամբարանի մոտ

10/07/2026

Ամերիկացի ինժեներները «TRIPP» նախագծի շրջանակներում ժամանել են Հայաստան

10/07/2026

Թուրքիան ու Ադրբեջանը ռազմական համագործակցության զարգացման հարցեր են քննարկել

10/07/2026

Ստամբուլում անհայտ անձը վնաս է հասցրել հայկական եկեղեցու գերեզմանատանը

10/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)