01-05-2026 / 12:54
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հարությունյան. «Հայաստանը շահեկանորեն ավելի լավ վիճակում է գտնվում՝ Ադրբեջանի և Վրաստանի համեմատ, ու սա պոպուլիզմ չէ»

2020/01/15 11:27
Ադրբեջան, Արցախ, Հայաստան, Վրաստան

Հայաստանը շահեկանորեն ավելի լավ վիճակում է գտնվում՝ Ադրբեջանի և Վրաստանի համեմատ, ու սա պոպուլիզմ չէ։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Արցախի նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա մասնավորապես գրել է․ «2019թ.-ին Արցախի Հանրապետությունը ՀՆԱ-ի՝ մեկ շնչին բաժին ընկնող ցուցանիշով, որը նախնական հաշվարկներով կկազմի մոտ 4.800 ԱՄՆ դոլար, առաջ կանցնի Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից: Այս փաստին գուցեև չանդրադառնայի, եթե վերջին օրերին մամուլում լայն քննարկման առարկա չդառնար ՀՀ տնտեսական աճի ցուցանիշը, որին խանդով արձագանքեցին հարևան Վրաստանից, իսկ Ադրբեջանը փորձեց ցույց տալ, որ իր վիճակն, իբր, ավելի բարվոք է: Իրականում Հարավային Կովկասի բոլոր հանրապետություններում ապրող ժողովուրդների կենսամակարդակը հիմնականում նույնն է: Անշուշտ, կան նաև միջազգայնորեն ընդունված գնողունակության պարիտետի համեմատություններ։

Այնուամենայնիվ, պարիտետային համեմատությունները սուբյեկտիվ են և անվերապահ չեն: Ապրանքատեսակների գները, կախված նշածս երկրների աշխարհագրական դիրքից, ունեցած ներուժից, շատ տարբեր են, բայց ընդհանուր ծախսերում համադրելիությունը նույնն է: Այսպես՝ եթե էներգակիրները Ադրբեջանում ավելի էժան են, փոխարենը շատ այլ ապրանքներ, Հայաստանի կամ Վրաստանի համեմատ, ավելի թանկ են: Խնդիրն այլ հարթությունում է: Ե՛վ Հայաստանը, և՛ Արցախը, և՛ Վրաստանը, և՛ Ադրբեջանը մի քանի անգամ հետ են զարգացած երկրների կենսամակարդակից, և բոլոր ջանքերը պետք է այս տիրույթում գործադրվեն: Սա է հիմնական մարտահրավերը: Այժմ միտումների մասին: Հայաստանը շահեկանորեն ավելի լավ վիճակում է գտնվում՝ Ադրբեջանի և Վրաստանի համեմատ, ու սա պոպուլիզմ չէ: 2020թ.-ի ՀՀ պետական բյուջեի ծախսային մասը, 2019թ.-ի համեմատ, ավելացել է շուրջ կես միլիարդ ԱՄՆ դոլարով, ինչը ՀՀ պատմության մեջ աննախադեպ ցուցանիշ է: Դա, միանշանակ, հնարավոր չէր լինի առանց ՀՀ տնտեսության իրական հատվածում ունեցած աճի. որքան էլ փորձենք վիճարկել այս կամ այն հաջողությունը, փաստն արձանագրված է: Օրինակ՝ եթե այսօր հպարտանում ենք, որ 2019թ.-ին ՀՀ Զինված Ուժերը ձեռք է բերել աննախադեպ ծավալի նոր սպառազինություն, որն ամբողջությամբ ավելին է, քան վերջին մի քանի տարիներինը՝ միասին վերցրած, առաջին հերթին հենց տնտեսության զարգացման արդյունքն է: Եթե 2009-10թթ.-ին Ադրբեջանը տարեկան արդյունահանում էր ավելի քան 50 մլն տոննա նավթ, վերջին տարիներին հետզհետե նվազել է այդ ցուցանիշը և անցած տարի հասել 36 մլն-ի:

Եվս մի քանի տարի, և հարևան երկիրը վերջնականապես կզրկվի նավթային խոշոր եկամուտներից: Իհարկե, ներկայումս սկսել է ավելի մեծ ծավալով գազ արտահանել, բայց, փորձագետների պնդմամբ, կապույտ վառելիքից ստացված եկամուտների չափը անհամեմատելի կլինի սև ոսկուց ստացածի հետ: Սա է փաստը: Վրաստանում ևս կայուն զարգացման դինամիկան կպահպանվի, սակայն կանխատեսվող արդյունքների մասով քաղաքական ռիսկերն ավելի մեծ են համարվում: Հայաստանի դեպքում նախ՝ խաղի նոր կանոնները, ապա՝ արտաքին համագործակցությունը շատ լավ նախադրյալներ են ստեղծել տնտեսության զարգացման ավելի բարձր տեմպեր ապահովելու համար, որը թույլ է տալու Հարավային Կովկասում լինել առաջինը: Իրատեսական եմ համարում այն կանխատեսումները, որ 2030թ.-ին ՀՀ-ում ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կհասնի 15 հազ. ԱՄն դոլարի:

Բայց ո՞րն է գլխավոր ուղերձը: Մենք պետք է հրաժարվենք հոռետեսական տրամադրություններից, քանի որ բիզնեսի զարգացման և խոշոր ներդրումների ներգրավման համար շատ կարևոր է դրական սպասումների ձևավորումը: Գաղտնիք ասած չեմ լինի, որ 2008թ.-ին համաշխարհային տնտեսական ճգնաժամը, փորձագետների հավաստմամբ` շատ երկրներում տնտեսություններին վնասեց ավելի շատ հոգեբանական ազդեցության հետևանքով:

Հզոր Հայաստան կառուցելու համար ունենք ամեն ինչ՝ խելացի հասարակություն, բիզնեսի համար բարենպաստ միջավայր ու հրաշալի երկիր, որտեղ խաչվում են Հին և Նոր աշխարհների քաղաքակրթությունները, որտեղ Արևմուտքն ու Արևելքը իրար ձեռք սեղմելու համար նախևառաջ պետք է ասեն. ԲԱՐԵՎ, ՀԱՅԱՍՏԱ՛Ն»։


Նախորդ Լուրը

Թեհրանը ուկրաինական ինքնաթիռի խոցման գործում կուսումնասիրի նաև ԱՄՆ-ի հնարավոր միջամտության հարցը

Հաջորդ Lուրը

Մահչուփյան. «Եթե Դավութօղլուն պատմեր այն մասին, թե ինչ գիտի, ապա Թուրքիայի պատմությունը կվերաշարադրվեր»

Այլ Լուրեր

Ադրբեջան

«Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնության հերթական հայելային ակտիվացումը

30/04/2026
Հայաստան

Մամուլի ազատության ինդեքսով Հայաստանը հետընթաց է գրանցել

30/04/2026
Թուրքիա

«Ի՞նչ եղավ Օսմանյան կայսրության 3 միլիոն քրիստոնյաների հետ, ու՞ր գնացին». ելույթ Թուրքիայի խորհրդարանում

30/04/2026
Հաջորդ Lուրը

Մահչուփյան. «Եթե Դավութօղլուն պատմեր այն մասին, թե ինչ գիտի, ապա Թուրքիայի պատմությունը կվերաշարադրվեր»

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնության հերթական հայելային ակտիվացումը

30/04/2026

Թեհրանը կպաշտպանի միջուկային և հրթիռային տեխնոլոգիաների ոլորտում իր ձեռքբերումները․ Խամենեի

30/04/2026

Իրանի առաջնորդը հայտարարել է Հորմուզի նեղուցում «նոր դարաշրջանի» մեկնարկի մասին

30/04/2026

Նավթի գինը հատել է 126 դոլարի սահմանը

30/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)