26-04-2026 / 09:39
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունը՝ նոյեմբերի 9-ի տարելիցի կապակցությամբ

2021/11/09 14:13
Ադրբեջան, Անվտանգություն, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

2020-ի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրման տարելիցի կապակցությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը տեղադրված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում։

ՌԴ ԱԳՆ–ն շեշտում է հայ–ադրբեջանական պետական սահմանին լարվածությունը նվազեցնելու կարևորությունն ու դեմարկացիային (սահմանազատում) հաջորդող դելիմիտացիայի (սահմանագծում) գործարկումը։

ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ Մոսկվան ամեն կերպ կնպաստի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը, կաջակցի Հարավային Կովկասում կայունությունն, անվտանգությունը և տնտեսական զարգացումն ապահովելու հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բոլոր մակարդակներում շփումների ընդլայնմանն ուղղված խաղաղ նախաձեռնություններին։

«Շեշտում ենք հայ–ադրբեջանական պետական սահմանին լարվածությունը նվազեցնելու կարևորությունն ու դրա հետագա սահմանազատմամբ սահմանագծման գործընթացի շուտափույթ գործարկումը։ Պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ խորհրդատվական աջակցությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։

ՌԴ ԱԳՆ–ում կարևոր են համարում շարունակել ջանքերը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձևաչափով, նախևառաջ տարածաշրջանի առաջ կանգնած սոցիալ–տնտեսական և մարդասիրական խնդիրների լուծման համատեքստում։ Պահանջված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՄԱԿ–ի գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՅՈւՆԵՍԿՕ–ի և ոլորտային այլ միջազգային կազմակերպությունների ներդրումը։

«Պատրաստ ենք նաև ՌԴ մասնակցությամբ աջակցել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հանրության ներկայացուցիչների երկխոսությանը` հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև վստահության մթնոլորտ ձևավորելու նպատակով։ Հանդես ենք գալիս հանուն Հարավային Կովկասի երկրների և նրա հարևանների միջև բարիդրացիական հարաբերությունների կառուցման, փոխշահավետ տարածաշրջանային համագործակցության զարգացման», – ասվում է հայտարարության մեջ։

Համաձայն ՌԴ ԱԳՆ հայտարարության՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրված պայմանավորվածություններն ընդհանուր առմամբ կատարվում են։ Միևնույն ժամանակ կարևոր է, որ Բաքուն և Երևանը հավատարիմ են դրա բոլոր դրույթների հետագա իրականացմանն ու անվերապահ պահպանմանը։

«2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն` տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախումբը իր էական ներդրումն ունի տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգությունն ապահովելու գործում։ Դա գնահատում են մեր ադրբեջանցի և հայ բարեկամները։ 2020 թվականի դեկտեմբերի 2-ից ռուս խաղաղապահների մասնակցությամբ ընդհանուր առմամբ վերադարձվել է գերության մեջ պահվող 122 զինծառայող։ Դրանցից Հայաստանին են վերադարձվել 105-ը, Ադրբեջանին` 17-ը։ Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմին է փոխանցվել ականապատ դաշտերի քարտեզների 3 փաթեթ»։

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում խաղաղ կյանքի ապահովման հարցում։ 

ՌԴ ԱԳՆ–ում բարձր են գնահատում եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը` ընդգծելով շահերի հավասարակշռության վրա հիմնված կոնկրետ նախագծերի շուտափույթ գործարկման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի Հարավային Կովկասի տնտեսական և տրանսպորտային ներուժի բացահայտմանը։

Նախորդ Լուրը

Իրանի ՀՕՊ համակարգերը 2 ամերիկյան անօդաչու են որսացել Հորմուզի նեղուցում անցկացվող զորավարժությունների ընթացքում

Հաջորդ Lուրը

ԼՂ հարցով պայմանավորվածության տարելիցին 3 երկրների առաջնորդների շփում չի լինի. Պեսկով

Այլ Լուրեր

Թուրքիա

Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին

24/04/2026
Հայաստան

Մխիթարյանի հրապարակումը՝ Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

24/04/2026
Կարևոր

Հայոց ցեղասպանության ժխտումը մարդկության դեմ իրագործված հանցագործության շարունակությունն է. Կոստաս Մավրիդես

24/04/2026
Հաջորդ Lուրը

ԼՂ հարցով պայմանավորվածության տարելիցին 3 երկրների առաջնորդների շփում չի լինի. Պեսկով

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին

24/04/2026

Մխիթարյանի հրապարակումը՝ Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

24/04/2026

Հայոց ցեղասպանության ժխտումը մարդկության դեմ իրագործված հանցագործության շարունակությունն է. Կոստաս Մավրիդես

24/04/2026

Այսօր մենք խոնարհվում ենք հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի առջև. ՌԴ նախագահ

24/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)