15-06-2026 / 17:50
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄԷ ԱԳ նախարարը 10 տարվա դադարից հետո առաջին անգամ այցելել է Սիրիա

2021/11/10 13:03
Կարևոր, Մերձավոր Արևելք

Նոյեմբերի 9-ին Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրաստիճան պատվիրակությունն արտգործնախարար շեյխ Աբդուլլահ բըն Զայեդի գլխավորությամբ մեկնել է Դամասկոս, գրում է Al Arabiya-ն: Սա 10 տարվա ընթացքում ԱՄԷ արտգործնախարարի առաջին այցն է Սիրիա:

Համաձայն Սիրիայի նախագահի աշխատակազմի հրապարակած հայտարարության՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը  Դամասկոսում ընդունել է Էմիրությունների ԱԳ նախարարին և նրան ուղեկցող պատվիրակությանը: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Սիրիայի նախագահը բարձր է գնահատել ԱՄԷ-ի որդեգրած «անաչառ և ճշգրիտ դիրքորոշումը»՝ շեշտելով, որ «ԱՄԷ-ն միշտ Սիրիայի ժողովրդի կողքին է եղել»:

ԱՄԷ ԱԳ նախարարն էլ իր հերթին վերահաստատել է Էմիրությունների աջակցությունը Սիրիային և նրա ժողովրդին երկրում կայունության պահպանման համար՝ հավելելով, որ «այն ինչ կատարվում է Սիրիայում, ազդում է արաբական բոլոր երկրների վրա»: Նա նաև հայտարարել է, որ Սիրիան նախագահ Բաշար Ասադի ղեկավարությամբ վստահաբար կարող է հաղթահարել պարտերազմի առաջացրած բոլոր մարտահրավերները:

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային մի շարք հրատապ հարցեր:

Հիշեցնենք, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմի բռնկումից ի վեր՝ ավելի քան 10 տարի Սիրիայի և ԱՄԷ-ի միջև բացակայել են բարձրաստիճան մակարդակի շփումները: Դեռևս 2012 թվականի փետրվարին ԱՄԷ-ն և Պարսից Ծոցի համագործակցության խորհրդի երկրներն իրենց դեսպաններին հետ էին կանչել Դամասկոսից՝ իշխող վարչակարգին մեղադրելով անպաշտպան քաղաքացիների նկատմամբ զանգվածային արյունահեղություն իրականացնելու մեջ: Միայն 2018 թվականի դեկտեմբերին ԱՄԷ-ն հայտարարել էր, որ դեսպանատան վերաբացումը արտահայտում է Էմիրությունների պատրաստակամությունը՝ վերականգնելու երկու եղբայրական պետությունների միջև բնականոն հարաբերությունները: Իսկ արտգործնախարարի այցին նախորդել էր ընթացիկ տարում հոկտեմբերի 20-ին Աբու Դաբիի թագաժառանգի և Սիրիայի նախագահի հեռախոսազրույցը:

Նախորդ Լուրը

Հայ ժողովրդի թիկունքում գործարքներ անելու մասին խոսք անգամ լինել չի կարող. ՌԴ դեսպան

Հաջորդ Lուրը

Մեկնարկել է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը

Այլ Լուրեր

ԱՄՆ

Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն

15/06/2026
ԱՄՆ

Իսրայելը զորքերը դուրս չի բերի Լիբանանից

15/06/2026
ԱՄՆ

Իրանն ու ԱՄՆ-ը հուշագիր կստորագրեն. ի՞նչ է հայտնի

15/06/2026
Հաջորդ Lուրը

Մեկնարկել է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն․ օր 5-րդ

15/06/2026

ԵՄ-ն կքննարկի, թե ինչպես աջակցել Հայաստանին ռուսական ճնշումների պայմաններում. Կայա Կալաս

15/06/2026

Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Հարավային Կովկասի հետ կապված հարցեր

15/06/2026

Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց կազմակերպել Բաքու

15/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)