Ռուսաստանը հույս ունի, որ Անդրկովկասի հարցով «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպման անցկացումը «կարճաժամկետ հեռանկարի» հարց է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Մինչ ընթանում է այս հարցերի մշակումը, անհրաժեշտ է ստանալ բոլոր մասնակիցների համաձայնությունը։ Երբ դա ձեռք բերվի, մենք կհայտարարենք, թե որտեղ է այն տեղի ունենալու։ Հույս ունենք, որ սա կարճաժամկետ հեռանկարի խնդիր է»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Ռուդենկոյի խոսքով՝ Վրաստանի համար տեղը «3+3» ձևաչափում կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Թբիլիսին պատրաստակամություն չի հայտնել մասնակցել նման քննարկումներին։
«Մենք լիովին բաց ենք այս գործընթացում վրացիների մասնակցության համար։ Ուստի, եթե նման հանդիպում կայանա, նախատեսվում է այն անցկացնել այս վեց պետությունների մայրաքաղաքներից մեկում։ Եթե Վրաստանը չհաստատի նման ձևաչափին մասնակցելու իր պատրաստակամությունը, նրա համար աթոռը թափուր կմնա։ Երբ Վրաստանը անհրաժեշտ համարի, երբ հասունանա դրա համար, ապա կլինի գործընթացի լիիրավ մասնակիցը»,- ասել է նա։






