Ադրբեջանում կործանված ռազմական ուղղաթիռի մեջ եղել է 18 մարդ, որոնցից 14-ը մահացել են, 4-ի վիճակը ծանր է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Չնայած պաշտոնական աղբյուրները տեղեկվատվությունը չեն հաստատել, սակայն տեղական լրատվամիջոցներն արդեն հրապարակել են նաև մահացած զինծառայողների անունները:
Նրանց թվում երկու գնդապետ կա, հինգ մայոր և երեք կապիտան: