26-06-2026 / 22:47
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Եգիպտոսի նախագահը և Իսրայելի ԱԳ նախարարը հանդիպել են Կահիրեում

2021/12/09 17:50
Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Կահիրեում դեկտեմբերի 9-ին հանդիպել են Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Սիսին և Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը, տեղեկացրել է Եգիպտոսի նախագահի աշխատակազմը:

Հանդիպման ընթացքում Սիսին վստահեցրել է, որ Եգիպտոսը շարունակելու է ջանքեր գործադրել Գազայի վերակառուցման ուղղությամբ, ինչպես նաև կանխելու Իսրայելի և Պաղեստինի միջև հետագա լարվածությունը:

Սիսին նաև կոչ է արել Լապիդին  շարունակել ջանքեր կիրառել՝ «երկու պետություն» սկզբունքի հիման վրա իսրայելա-պաղեստինյան  հակամարտության լուծման և խաղաղություն հաստատման համար:

Իր հերթին Իսրայելի արտգործնախարար Լապիդը Եգիպտոսի նախագահին է ներկայացրել Իսրայելի ծրագիրը՝ առաջարկելով տնտեսական զարգացում Գազայում անվտանգության հաստատման դիմաց:

Իսրայելցի պաշտոնյայի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են նաև Իրանի միջուկային ծրագրին առնչվող մի շարք խնդիրներ:

«Երկու երկրների միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացումը Իսրայելի կարևորագույն առաջնահերթություններից է: Մենք շարունակելու ենք միասին աշխատել տարածաշրջանի կայունության ապահովման համար: Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար»,-  գրել էր Լապիդը Twitter-ի իր էջում:

Նշենք, որ Եգիպտոսը և Իսրայելը հարաբերությունները կարգավորել են դեռևս 1979թվականին՝ խաղաղության պայմանագիր կնքելով: Իսկ ընթացիկ տարվա սեպտեմբերին Իսրայելի վարչապետը 10 տարի անց առաջին անգամ այցելել էր Եգիպտոս և  Շարմ Էլ Շեյխում հանդիպել էր Աբդել Ֆաթահ Սիսիի հետ:

Նախորդ Լուրը

«Զանգեզուրի միջանցքի» հարցում Բաքուն փորձված մարտավարությամբ է գործում

Հաջորդ Lուրը

Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի մարզի ուղղությամբ. ՊՆ

Այլ Լուրեր

Իրան

ՄԱԳԱՏԷ-ն Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ խիստ վերահսկողություն է պահանջում

26/06/2026
Միջազգային

Կիևը 40-օրյա գործողություն է սկսում՝ ՌԴ-ին պատերազմի դադարեցումը հարկադրելու համար

26/06/2026
Միջազգային

Մեկնարկել է Ուկրաինային տրվող ԵՄ 90 միլիարդանոց վարկային ծրագիրը

26/06/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի մարզի ուղղությամբ. ՊՆ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՄԱԳԱՏԷ-ն Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ խիստ վերահսկողություն է պահանջում

26/06/2026

Նիդերլանդների ԱԳՆ ներկայացուցչի հետ քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները դեպի ԵՄ

26/06/2026

Կիևը 40-օրյա գործողություն է սկսում՝ ՌԴ-ին պատերազմի դադարեցումը հարկադրելու համար

26/06/2026

ԱՄՆ վարչակազմը մտադիր է Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչներ վաճառել

26/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)